Բաժիններ՝

«Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը». Ռուբեն Վարդանյանը Փաշինյանին կոչ արեց անցնել թվերի լեզվի. news.am

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ նշել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, գրում է news.am-ը: Նա մի շարք հարցեր է բարձրացրել Փաշինյանի առջեւ՝ նշելով. «Ինչ պետք է անել, որ Հայաստանում լինի կայունություն, հանդարտություն, կանխատեսելիություն, փոխգործակցություն տարբեր խմբերի միջեւ: Մենք չէինք ցանկանա, ու Հայաստանում, Աստված չանի, անկայությունուն լինի, եւ քաղաքական ռիսկեր առաջանան:

Երկրորդ, բիզնեսի համար կարեւոր է, թե որքան է շահութաբերությունը: Այսօր մենք մրցունակ չենք Վրաստանի ու անգամ Բելառուսի համեմատ: Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը: Ես այս հարցը տվել եմ բոլոր նախորդ վարչապետներին: Ինչ եկամտաբերություն ունեն այս կամ այն ոլորտի ընկերությունները: Ասենք կարո՞ղ եք ասել, որ այս ոլորտում աշխատող ընկերությունը ունի այսքան եկամտաբերություն: Հայաստանում բոլոր հարկերը վճարելուց հետո պետք է գործարարն ավելի շատ գումար աշխատի, քան ավելի անվտանգ ու ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրում»:

Ռուբեն Վարդանյանը կոչ արեց անցնել թվերի լեզվի, որ գործարարները հասկանան, թե որ ոլորտում կարող են ներդրում անել, որքան կլինի վերադարձելիությունը, ինչպիսին կլինեն հարկերը. «Հայաստանում խնդիր է այն, որ եթե անգամ ամեն ինչ օրենքով ես անում, ներդրված գումարը հետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում:

Ինչպես անել, որ ձենռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ եք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ: Հայաստանում հարգանքի բացակայությունը ներդրողի նկատմամբ ֆանտաստիկ է»,-հայտարարել է գործարարը: Նա նաեւ հարցրել է, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը սփյուռքի համար, այդ թվում Ռուսաստանի:

Անդրադառնալով եկամտաբերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում անգամ մինչեւ հիմա չգիտեն, թե մեկ կգ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է:

«Դուք ասում եք Հայաստանը Վրաստանի հետ մրցունակության խնդիր ունի, դրա պատճառներից մեկն այն է, որ Վրաստանում գուցե կոռուպցիայի մակարդակը էնպիսին չի եղել, ինչպես Հայաստանում: Մենք չենք ասում, որ ամենախելոքն ենք, ոչ մեկիդ աջակցության կարիքը չունենք, բոլոր հարցերը կլուծենք: Հիմա եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում ասել, թե որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, թե որն է: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք այդքան ներվ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը տվել եք ու արձանագրել, որ նրանք դա չգիտեն: Դուք շատ լավ թիմ ունեք, պարոն Վարդանյան, ասեք, թող հաշվեն, տան կառավարությանը, ես էլ թուղթը գրպանումս պահեմ, որ հաջորդ անգամ հարցնելուց հանեմ, ասեմ, եկամտաբերությունն այսքան է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս