
Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրը կատարելագործելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձանագրում է, որ Հայաստանում ներդներումներ անելու հետաքրքրություններ կան և շեշտում, որ կառավարությունը ջանքեր է գործադրում լավագույն մեխանիզմները գտնելու և մշակելու ուղղությամբ, որպեսզի կատարելագործվի ներդրումային միջավայրը:
Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը շուտով հանդես է գալու Հարկային օրենսգքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով:
«Նաև ինստիտուցիոնալ առումով, գուցե, քննարկվում են ներդրումային ֆոնդի տարբեր տարբերակներ: Շատ բան կա: Կարելի է ասել, որ քննարկումները վերջնական փուլում են, և հանրությունը շուտով տեղյակ կլինի»,- ասել է Միրզոյանը: