Բաժիններ՝

Այս տարի Հայաստանում բջջային հեռախոս չի արտադրվել

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին բջջային հեռախոս չի արտադրվել։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 330 հատ հեռախոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Նշենք, որ Հայաստանում բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվում է մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը (Technology and Science Dynamics) և խոսքը այս ընկերության կողմից արտադրվող Armphone սմարթֆոնների մասին է։ Հայկական առաջին Արմֆոն (Armphone) սմարթֆոնները ընկերությունը ՀՀ սպառողին պաշտոնապես ներկայացրեց 2016 հունիսի 6-ին։

Փոխարենը՝ պլանշետների արտադրությունն ավելացել է 6.6 անգամ։ Նախորդ տարվա հուլիսին արտադրված 55 պլանշետների դիմաց՝ այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 364 հատ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս