Բաժիններ՝

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը չպետք է ներկայացնել՝ որպես տնտեսական առաջընթաց». Տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ այն, որ իշխանությունը վերջին շրջանում խոսում է տնտեսական աճից ու դրական միտումներից, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ  տնտեսության վիճակը տխուր է, և ակտիվության ցուցանիշի վերաբերյալ ներկայացրածը քվազի ցուցանիշ է, որը շատ քիչ առնչություն ունի տնտեսական զարգացման հետ։

«Բացի սելֆիներից ու սեռաապականացումից, հիմնական զանգվածը, որն աջակցեց հեղափոխությանը, դրանք ըստ էության զբաղված են շահումով խաղերով և զվարճանքներով։ Փաստորեն, այս ինստիտուտները որոշակի քվազի, կեղծ ֆինանսական հոսքեր են ստեղծում, դա էլ գումարվում է ֆինանսական հոսքերին, և ստացվում է, որ տնտեսական ակտիվություն ունենք, բայց այդ ակտիվությունը սիզիփոսյան, անհեռանկար, անօգուտ աշխատանք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Բոստանջյանը։

Նրա բնորոշմամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը երբեք չպետք է ներկայացնել՝ որպես տնտեսական առաջընթաց։

Անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամ դարձնելուն, տնտեսագետն ասաց, որ իրավունք չունեն մակերեսային մոտեցումներ ցուցաբերել տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ, քանի որ Հայաստանն ունի ոչ արդիական տնտեսություն, և անհրաժեշտ են ճակատային փոփոխություններ։
«Հարկային փաթեթի ընդունվելուց հետո ես չափազանց «հուզվեցի», քանի որ այն ըստ էության ոչինչ չի տալիս։ Վերելակում հանդիպեցին ու պայմանավորվեցին, որպեսզի ՀՀ վարչապետը լավը երևա, Ադրբեջանը չպետք է կրակի, Ալիևն էլ ասաց, որ չի կրակի, չնայած ինքն իր գործերն արեց։ Նման հոգեբանությունը նստած է ոչնչի չտիրապետողների մոտ»,- շեշտեց Վարդան Բոստանջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031