Բաժիններ՝

Մետաղի ջարդոնի պետական տուրքը կնվազեցվի

Մինչև 2012 թ. Հայաստանից մեծ քանակով մետաղի ջարդոն է արտահանվել։ Ինչպես այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, 2010-2011թթ. արտահանվել է տարեկան մինչև 2000 տոննա։

Ըստ նրա՝ 2012-ին օրենսդրական փոփոխություն է իրականացվել և 1 տոննա ջարդոնի համար սահմանվել է 80 հազար դրամ տուրք, և 2013-ից արտահանման ծավալները գրեթե զրոյացվել են, փոխարենը՝ ստեղծվել են տեղական արտադրություններ՝ ամրանների և այլն։ Բ.Թունյանը նշեց, որ եղել է բացառություն, որ, երբ մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է, տուրք չի կիրառվում, այսինքն՝ մետաղական իրը մաշվել է Հայաստանում։ Նրա խոսքով՝ 2018-ի վերջից հետզհետե բիզնեսմենները սկսել են օգտվել այդ հնարավորությունից, սակայն դա պետք է փակել՝ աջակցելու համար տեղական արտադրողներին։

Բ.Թունյանը տեղեկացրեց, որ հաշվարկներ են իրականացրել և պարզել, որ 80 դրամի փոխարեն՝ կարելի է սահմանել 60 դրամ տուրք, որը կքվոտավորի արտահանումները և պետության համար էլ օգուտ կապահովի։ Նրա դիտարկմամբ՝ հավաքող ընկերությունները կարող են ավելի շատ ջարդոն մեկտեղել, քան կարող են սպառել տեղական արտադրողները, և տուրքի նվազեցումը նրանց թույլ կտա արտահանում իրականացնել՝ Ռուսաստան, Հնդկաստան, Պակիստան և այլն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս