Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի…
«Կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի ձևավորման հարցերը, հենց ուսումնասիրությունները կավարտվեն, նոր կարելի է դրան անդրադառնալ»:
Քիչ առաջ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովը, որի ընթացքում Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «դեղին» սրահում գործարարներին է ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Արդեն գործարանի աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:
Եթե բյուջետային գործընթացի ժամանակացույցը համեմատում ենք կառավարության կողմից մատնանշվող ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացի ժամանակացույցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ դեպքերի նման զարգացման պարագայում այս տարվա բյուջեն չի հաստատվի:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար-2
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանից նավթ ներմուծողների համար պատժամիջոցները թուլացնելու հնարավորությունը, որոնք կրճատում են հումքի գնումները Թեհրանից:
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների:
Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր պրոցեսները և քաղաքական մանիպուլյացիաները աստիճանաբար փորձ է արվում տարածել նաև տնտեսական համակարգի վրա:
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359: Նախորդ տարվա օգոստոսի 31-ին այդ ցուցանիշը 476 831 էր, այսինքն՝ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումներով՝ 2018թ-ին Հայաստանում կգրանցվի 6% իրական տնտեսական աճ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի ստեղծման գործընթացը կարող է արագացվել եւ լիարժեք գործել արդեն 2023 թվականից, այլ ոչ թե 2025 թվականից, ինչպես նախատեսված է համաձայնություններով:
ՀՀ կառավարության նիստի վաղվա՝ հոկտեմբերի 10-ի օրակարգում ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու հարցը։
«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։
Կատարելագործելով իր հեռահար սպասարկման ծառայությունները՝ Արդշինբանկն ընձեռում է հնարավորություն իր ֆիզիկական անձ հաճախորդներին ստանալ վարկ հաշված վայրկյանների ընթացքում՝ առանց Բանկ այցելելու:
Հնդկական ընկերությունները նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն անմշակ նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր առարկումներին ու պատժամիջոցներին:
Արժույթի միջազգային հիմնադրամը 2018 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը իջեցրել է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս եւ 2019 թվականին՝ նույնպես 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 3,7 տոկոս:
Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով:
Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր:
Հայաստանի Հանրապետության կառավարության նպատակը էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելն է:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, ով հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր, թե աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով, հայտարարություն է տարածել։ Նա պատասխանել է իր գնահատականների առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնչեցրած կարծիքներին՝ կոչ անելով էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ։
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հիմնական առաքելությունը Հայաստան-Ֆրանսիա գործարար կապերի ամրապնդումն է և զարգացումը:
2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 5188 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։
ՀՀ առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2018 թվականի օգոստոսին կազմել է 12.75%։
Անշարժ գույքի շուկայում Հայաստանում առքուվաճառքի զգալի ավելացում է արձանագրվել: Անշարժ գույքի գործակալություններն այդ արդյունքը հիմնականում վերագրում են հեղափոխությանը. արտերկրից շատ հայեր են գալիս և բնակարաններ գնում այստեղ: