Հիմա, երբ կան փորձագիտական եզրակացության արդյունքները, և որոնք ըստ էության հայտնի էին նաև նախկինում, մնում է գտնել նաև այն հարցերի պատասխանը, թե ինչի՞ համար էր այս ամենը, և ո՞վ պետք է պատասխան տա ամիսներ շարունակված ձգձգվող այս անհեթեթ իրավիճակի ու երկրին հասցված վնասների համար։
Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս, Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ «Լիդիանին» դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ համայնքի ցանկություն:
Ռուսաստանի տարածք մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ներկրման նոր կանոնները պաշտոնապես ուժի մեջ են մտնում օգոստոսի 19-ից՝ փաստաթղթերով ամրագրելով արդեն գործող նորմաները:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» հանդես է եկել հայտարարությամբ է, որտեղ ասվում է, որ ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների իր պատասխանները:
Հիփոթեքային վարկավորման ծավալները շարունակում են աճել: Ազգային հիփոթեքային ընկերության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի դրամային պորտֆելի ծավալը կազմել է 194 մլրդ 459.14 մլն դրամ:
«Հաջորդ տարիները նույնպես ստիպված կվճարենք ավելի թանկ, եթե ուզենանք որակ: Խաղողը 400 դրամից էժան չի լինելու: Դրա համար պետք է իրավական դաշտում խնդիրը լուծվի, պետք է բերքահավաքն արգելվի որոշակի ժամկետից շուտ իրականացնել, հատուկ հանձնաժողովները պետք է հսկեն»:
«Եթե ներկայիս գներով հումքից պատրաստի արտադրանք ենք ստանում, բավականին թանկ է ստացվում, և իրացման խնդիր է լինելու: Ռուսական ադամանդները նույնպես թանկ են, Ռուսաստանն անգամ իր ընկերություններին արտոնյալ պայմաններով չի տալիս»,- ասաց Ն.Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Ծաղկաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովը։
Երկրաբան Գուրգեն Մալխասյանը Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կարևորում է տնտեսական զարգացման առումով, իսկ «Լիդիան Արմենիա»-ն համարում է օրինակելի հանքարդյունաբերող ընկերություն։
«Հիմա, եթե բանկերից մեկը չի տալիս վարկ, պետք է փորձել դիմել այլ բանկ, որն այլ քաղաքականություն ունի, բայց, ընդհանուր առմամբ, Իրանի շուրջ միջազգային կոնյունկտուրայի հետ կապված կա նաև այլ առիթ վարկ տալ-չտալու։ Պետք է հասկանալ, թե ինչու են մերժում։ Մենք չենք կարող որևէ բանկի պարտադրել՝ որևէ մեկին տալ վարկավորում, բայց, եթե գոյություն ունի խտրականության դեպքը, կառավարությունը կարող է դրանից բխող նաև որոշակի գործողություններ անել»,- ասաց Փաշինյանը։
Կոտայքի մարզը բացառիկ դեր ունի էներգետիկայի բնագավառում։ Էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը մարզի արդյունաբերության ծավալում կազմում է 45 տոկոս։
Այս տարվա հուլիսին Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 3,5 մլն շիշ գինի, ինչը 27 տոկոսով պակաս է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս մասին ասված է Վրաստանի գինու ազգային գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հոնկոնգի կառավարությունը տնտեսության խթանման եւ բնակչության սոցիալական օժանդակության միջոցների 19,1 միլիարդ հոնկոնգյան դոլար (գրեթե 2,5 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի փաթեթ է նախաձեռնել: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի այդ Հատուկ վարչական շրջանի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը:
Ճապոնիան ներկայում ունի ԱՄՆ-ի 1,12 տրլն դոլար գումարի պետական արժեթղթեր: Դա հետեւում է այս տարվա հունիս ամսվա վերաբերյալ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության՝ օգոստոսի 15-ին հրապարակված նյութերից:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Ղրղզստանում ԵՏՀ էլեկտրաէներգիայի հարցերով խորհրդատվական հանձնաժողովի քննարկման շրջանակներում հստակեցվել է ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկայի գործարկման վերջնաժամկետը. այն կսկսի գործել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ծանոթացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը և ներկայացրել իր դիրքորոշումը:
Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Ճշտված տվյալների համաձայն, 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել է «Գրուզիա Online»-ը, հայտնել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն:
Եթե Կառավարության ղեկավարը մի թիվ է ասում և նույն Կառավարության կազմի մեջ գտնվող կառույցը բոլորովին այլ թիվ, ապա դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չպետք է լինի, այլ երկու կողմերը պետք է տվյալներին ավելի լավ ծանոթանան և հասկանան, թե ինչու են տարբեր թվեր հրապարակում։
ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այդ մասին ասված է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից հրապարակված զեկույցում:
Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը մեկ տարի առաջվա համեմատ ավելացել է, սակայն տնտեսական խնդիրները երկրում դեռ շարունակվում են։ Նման տեսակետ է հայտնել հոլանդական «ABN Amro» բանկի տնտեսագետ Նոռա Նոյթեբումն իր հեղինակած զեկույցում։
«Այն աղբյուրը, որը փաստացի արտահայտում է իրական վիճակը, այդ աղբյուրից ստացած տեղեկատվությունը վերաբերում է միայն առաջին եռամսյակին։ Երկրորդը դեռ չենք ամփոփել, քանի որ դա երկար գործընթաց է: Երկրորդ աղբյուրը Զբաղվածության պետական գործակալությունն է, որտեղ այդ տեղեկատվությունը սահմանափակվում է միայն գրանցված գործազուրկներով։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, նայել երկու թվերը»,- ասաց Լ. Քալանթարյանը։
«Ես վստահ եմ, որ Հնդկաստանը կկարողանա հինգ տրլն դոլար տնտեսության հասնել առաջիկա հինգ տարում: Հնդկաստանն աստիճանական առաջընթաց չի ցանկանում: Մեզ անհրաժեշտ է ցատկ դեպի բարձունք»,- ասել է վարչապետը, որի ելույթը հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2019 հունիսին Հայաստանի և Ադրբեջանի հետ՝
ՔԿ ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի 282 հոդվածով՝ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, և այժմ իրենք աշխատում են որոշման վրա:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:
Նոր Զելանդիայի իշխանությունները պաշտոնապես հավանություն են տվել ընկերությունների կողմից աշխատավարձը գաղնարժույթներով վճարելուն:
Մոլորակի խոշորագույն ներդրումային բանկերը պլանավորում են կրճատել շուրջ 30 հազար աշխատակիցների՝ գործարքների կրճատվող ծավալների, տոկոսադրույքների անկման եւ ավտոմատացման արագորեն աճող տեմպերի հետեւանքով: