Բաժիններ՝

11 աշխատակցով Հրազդանում գործող ընկերությունը գրանցվեց «Էկոս» ազատ տնտեսական գոտում

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնելու համար «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառել «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲԸ-ն։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման պրոդուկտներ արտադրելով, մասնավորապես՝ շինարարական մեծ ընկերությունների համար․

«Պլանավորում են ունենալ բարձր վարձատրվող 11 աշխատակից։ «Էկոս» ազատ տնտեսական գոտու մասին կարող եմ ավելացնել այն, որ այս պահին կան 8 շահագործող, որոնցից ակտիվ են ընդամենը 3-ը, բայց այս տարվա սկզբից արդեն 3-4 ընկերություն դիմել են, էական ակտիվություն է զգացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031