Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ, 11 գնանկում:
Սա ընդդիմադիր ուժերին ճնշելու իշխանության հերթական քայլն է, միանշանակ դա քաղաքական հետապնդում է։ Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միասնաբար պահանջում են իշխանության հրաժարականը։ Իրեն օրինական համարող իշխանությունն ընդամենը 2 տարվա ընթացքում հասավ այն բանին, որ մեկ օրակարգի շուրջ հավաքեց գրեթե ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սա իշխանության «շնորհքն» է, որ բոլորը համախմբվեցին ու կառավարության, նրա ղեկավարի հրաժարականը պահանջեցին։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բրոքերային գործարքներ կատարելու նոր ծառայություն` Ռուսաստանի և արտերկրի արժեթղթերի շուկաներին էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով, որոնք հասանելի են հետևյալ հարթակներում՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այսօր ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կատարած աշխատանքները:
Ավստրալիան և Նոր Զելանդիան պատրաստվում են բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ` ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ:
Սոցիալական իրավիճակը երկրում լարվում է։ Ու այդ պայմաններում՝ փոխարենը մտածելու մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունը պատրաստվում է մի բան էլ մեծացնել հարկային ճնշումը։ Նախատեսում է դա անել՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման միջոցով։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը: Ընդ որում, գնահատվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը ընթանում է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, և շարունակվում է պահպանվել համավարակի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունը: Միևնույն ժամանակ հումքային ապրանքների գները ցույց են տալիս կայունացման և վերականգնման որոշ նշաններ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության զգուշավոր լավատեսական սպասումներով: Ակնկալվում է, որ արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն:
Պետական բյուջեն ծախսելու որոշում կայացնող բարձրաստիճանների աշխատավարձերը (ներառյալ աննախադեպ և առանց իրավական բավարար հիմքերի պարգևատրումները) 2019թ. բարձրացան երկու-երեք անգամ, իսկ մեր երկրում միջին աշխատավարձն ավելացավ ընդամենը հինգ-վեց տոկոսով, պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշող բազային աշխատավարձը մնաց անփոփոխ,
Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա հիմնական գործը լիելու է դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և բարի» կապերը։
«Գալաքսի» ընկերությունների խումբն այսօր հայտարարություն է տարածել
2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%:
Հասարակության շրջանում ի հայտ եկող դժգոհությունները զսպելու իշխանությունների հույսը մնացել է արտակարգ դրության հնարավորինս երկար պահպանումը։ Այլ երկրում սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են, իսկ Հայաստանում համավարակի պատճառաբանությամբ՝ արտակարգ դրությունը երկարացնում են։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2020թ․ մայիսին ընդհանուր առմամբ Թուրքիայում 50․936 բնակարան է վաճառվել։ Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներին է վաճառվել 860 բնակարան։ Ամենից մեծ թվով բնակարաններ նշված ամսին գնել են իրանցիները (209 բնակարան)։
«Հիմնականում ռեստորանների տարածքները վարձակալված են, այս բիզնեսում շատ քիչ կան, որ սեփական տարածքն ունեն, դրա համար դիմել էինք, որ գոնե 50 տոկոս զիջելու առումով մտածեն։ Կարող ենք ասել, որ հիմնականում ընդառաջեցին»,- ասաց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը։
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ
Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավործ իրավիճակով ամենաշատ տուժած ոլորտներից մեկը մեքենաշինությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բյուջեի ծախսերի կատարողականը շատ ցածր է։ Այն հետ է մնացել ժամանակացույցից։ Ծախսերը ժամանակին կատարելու փոխարեն՝ կառավարությունը գումարները դեպոզիտ է դրել բանկերում և տոկոսներ ստացել։
Նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով, որն աշխատում է ոչ պետական հատվածում, գործատուն պարտավոր է նրա օրական աշխատաժամանակը կրճատել: Նախագծի հեղինակներն այսպիսով ենթադրում են, որ այդ աշխատողը կկարողանա ժամը 18.00-ից շուտ ավարտել աշխատանքը և իր երեխային տուն տանել՝ մինչև նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային օրվա ավարտը՝ 17.30-ը:
Դեռևս 2 ամիս առաջ՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում արձանագրված վնասներին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել շուրջ 175 հազար զբոսաշրջիկ։
Արտակարգ դրություն մտցնելուց հետո ինչ-որ պահի պահի մեր տարածաշրջանի երկրներում հայտարարեցին, որ սկսելու են դիմակների արտադրությունը: Մերոնք էլ «ինքնատիպ» վարք չդրսևորեցին: Խոստացան, որ մարզերից մեկում արտադրամաս կհիմնեն ու դիմակ կարտադրեն (կարծեմ՝ ամիսը 300 հազար հատ): Երեկ վրաց տնտեսական լրատվության մեջ լուր կար, որ իրենց «Medifari» ընկերությունը ամիսը 4 մլն դիմակ թողարկելու հզորության է հասել և բանակցում է դիմակներն Իտալիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրիա և Իսրայել արտահանելու մասին:
2020-ի ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 11.434 աշխատատեղ. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՊԵԿ-ից: Ըստ մեզ տրամադրված գրաֆիկի՝ առանձնացված 22 ոլորտներից միայն 4-ում է աշխատատեղերի քանակն աճել, մնացած 18-ում պակասել է: Կրճատված աշխատատեղերի քանակը 12.527 է, ավելացածներինը՝ 1093 (ընդհանուր առմամբ պակասել է 11.434 աշխատատեղ):
Այս իրավիճակում, թվում է, թե ռուսական վարկից հրաժարումը տրամաբանական չպետք է լիներ։ Բայց կառավարությունը գնացել է դրան, որովհետև համարում է, որ առաջարկվող պայմանները, որոնցից մեկն էլ վարկի 80 տոկոսը ռուսական ընկերություններից ձեռքբերումներին ուղղելն է եղել, չէր կարող հանդուրժել։ Խոսքն աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլնի մասին է։
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ, աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, սակայն, որպեսզի հնարավոր լինի խոսել էներգետիկ անկախացմանը տանող քայլերի մասին, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են հրաժարվում, ի՞նչն ինչով են փոխարինում, և այլն:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Յունիբանկը, լինելով Հայաստանի բանկային մանրածախ շուկայի առաջատարը, այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ:
Հայաստանում American Express քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր՝ յուրօրինակ դիզայնով և փոփոխված պայմաններով:
ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստից հետո լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց, որ այդ պաշտոնում իր նշանակման հարցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը լինելու հանգամանքը որևէ դերակատարություն չի ունեցել, Բադասյանը չի միջնորդել:
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․