Ապառիկ վարկերի ակցիա` գարնանային տոների նախօրեին
ՎՏԲ-Հայաստան Բանկը Կանանց միջազգային օրվա տոնի նախօրեին հայտարարում է ակցիա և բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ սույն թվականի մարտի 6-ից 8-ը շահավետ պայմաններով կատարել ապառիկ գնումներ Բանկի՝ ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում:
Մեկնարկվող ակցիայի շրջանակներում 06.03.21-08.03.21թթ․ ժամանակահատվածում ապառիկ վարկ ձևակերպելու դեպքում՝ հաճախորդը հնարավորություն է ստանում հերթական 6-րդ մարմանը վճարել միայն վարկի մայր գումար և չվճարել տոկոսագումար կամ միջնորդավճար: Հաճախորդը կարող է օգտվել ակցիայի առաջարկից, եթե առաջին 5 մարումները համաձայն վարկային ժամանակացույցի վճարվել են առանց ուշացումների:
Հաճախորդը կարող է օգտվել նշված ակցիայի առաջարկից միայն մեկ վարկի շրջանակներում և միայն մեկ անգամ: Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում հաճախորդը ձևակերպում է ավելի քան 1 վարկ, և ստացված վարկերից մի քանիսն են բավարարում ակցիայի պահանջներին, առաջարկը գործում է ակցիայի ընթացքում առաջինը ձևակերպված վարկի համար:
Շտապե՛ք ուրախացնել ձեր հարազատ ու սիրելի կանանց և գնեք նվերներ շահավետ պայմաններով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Իսկ եթե չունեք ժամանակ խանութ այցելելու համար, ապա ապառիկ գնումները կարող եք կատարել Բանկի գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում՝ առցանց լրացնելով դիմում-հայտ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ, գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: