2015թ.-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 2017թ.-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է շուրջ երկու տասնյակ աշխատատեղ: Այս տարի «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. ապրիլի 3-ի թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար:
Գործազրկության թեման որոշակի իմաստով անտեսված է մամուլի կողմից: Պատճառներից կարևորն այն է, որ գործազրկության մասին պաշտոնական (հաստատված) տվյալ-տեղեկությունները հրապարակվում են ժամանակային մեծ խզվածքով: Իսկ նման լուր-տեղեկությունը մամուլի համար հետաքրքիր չէ: Դիտարկենք կոնկրետ օրինակի վրա:
Հրապարակվեցին համախառն ներքին արդյունքի 2020թ․ առաջին և երկրորդ եռամսյակների տվյալները: ՀՆԱ թեման հավանաբար նուրբ է մեր իշխանությունների համար: Անցած տարի մեր իշխանությունների կարծիքը ՀՆԱ ծավալների մասին Միխայիլ Սահակաշվիլիի թեթև ձեռքով միջազգային անեկդոտի թեմա դարձավ: Պատճառը հավանաբար նաև այն է, որ միջազգային ֆինանսական որոշ կառույցներ (օրինակ, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը) չեն «բավարարվում» (կամ չեն վստահում) սեփական ՀՆԱ-ի ծավալների մասին տվյալ երկրի տվյալներով ու սեփական վերահաշվարկով տվյալներ են հրապարակում:
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո:
Կառավարման նոր համակարգը, որը Բանկը ներդրել է 2020թ. հուլիսին, կբարձրացնի հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետությունն՝ անընդմեջ վերլուծելով հաճախորդների տվյալները և պահպանելով հաճախորդի հետ փոխհարաբերության ողջ պատմությունը:
168.am-ը հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան փոխանցելով տնտեսագետների ահազանգերը ՀՀ պետական պարտքի չափի ու սպասարկման ռիսկերի վերաբերյալ:
2012 թվականն էր, Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մրցում էր Կանադայի հետ: Հանդիպման վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստները հաղթում էին մրցակցին 1:2 հաշվով, բայց ազգային թիմը 11 մետրանոց հարվածի իրավունք էր ստացել…
Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի` որակի գերազանցության “Euro STP Excellence Award- 2019” պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:
Մոտակա ամիսներին Եվրասիական տնտեսական միության ներկայացուցիչները տնտեսական համաժողով կգումարեն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտում։
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում իրականացրեց և Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում եղած գումարից 12,5 միլիոն դրամ հատկացրեց Դդմաշեն համայնքի կամրջի նորոգմանը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այցելում է մարզեր և հետևում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Ֆեյսբուքյան իր լայվերից մեկում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նա հռետորական հարցադրում էր հնչեցրել, թե «էսքանից հետո որևէ մեկը պիտի հարց տա և ասի՝ ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը դրական է համարում, սակայն գործող Կառավարությունը պետք է անկեղծություն ունենա և ասի, որ դրանք սկսվել են ավելի վաղ, իսկ հիմա շարունակվում են:
2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն:
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն է բարձրացել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 17-ի սակարկություններում նորացրեցին արժեքի ռեկորդը:
Վերջին տարիների ակտիվ վարկավորման և վարկառուների եկամուտների դանդաղ աճի հետևանքով վարկային բեռը Հայաստանում չափից դուրս ծանրացրել է։ Դա նկատելի է հատկապես շուկայի առանձին սեգմենտներում, որոնք կապված են տնային տնտեսությունների հետ։
Իհարկե, հիմնական աշխատավարձի, ընդհանուր վարձատրության և ընդհանրապես իրական եկամուտների ցանկացած բարձրացում ինքնին դրական է այդ եկամուտները ստացողների համար: Սակայն հավաքական գնահատման տեսանկյունից անհրաժեշտ է հաշվի առնել առարկայական մի շարք հանգամանքներ և վերաբերելի ցուցանիշներ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։
Ապարանում բացվեց Յունիբանկի մասնաճյուղ Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է:
Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7% անկում: Դրան զուգահեռ՝ անկում է ապրել, ամենամեծ երկնիշ անկումն ունեցել ենք շինարարության ոլորտում, որը պարետի կողմից երկու ամիս շարունակ ուղղակի արգելված գործունեության տեսակ էր:
2018թ. իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի զարգացման հեռանկարների մասով, հատկապես՝ նաև սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019–ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։
Իրանի Արտաքին գործերի նախարար Մուհամմադ Զարիֆը կարևորել է հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով Իրանի տնտեսության զարգացման հիմնական գրավական։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Որոշ երկրներ սկսել են աստիճանաբար բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։ Հայաստանն այդ երկրների մեջ չկա։ Ոչ միայն չկա, այլև ստիպված է ընդունել նրանց խաղի կանոնները։ Հայաստանը չի մտնում այն երկրների մեջ, որոնց համար բացվում են սահմանները։ Մենք զրկված ենք՝ ինչպես դրսից զբոսաշրջիկներ ընդունելու, այնպես էլ՝ զբոսաշրջության նպատակով այլ երկրներ այցելելու հնարավորությունից։