Նյու Յորքը պահպանում է միջազգային առաջատար ֆինանսական կենտրոնի կոչումը, որին հաջորդում են Լոնդոնը եւ Հոնկոնգը, որոնց միջեւ տարբերությունն աննշան է:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 20-ին մասնակցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկին նվիրված արարողությանը:
Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ:
Ասում են՝ իշխանափոխությունից հետո աննախադեպ ավելացրել է օրինական գրանցված աշխատողների թիվը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թվականի մայիսից մինչև օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչև իշխանափոխությունը՝ 2018 թվականի հունվար-ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նվազել է 43 տոկոսով:
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ նրանք արգելափակում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) աշխատանքը, որի կառավարման ներքո է գտնվում հայկական երկաթուղին։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության շրջանակում մասնակցում է Բելգրադում անցկացվող «EFSE MEETING 2019» համաժողովին: Միջազգային ֆինանսական հաստատությունների շուրջ 300 ներկայացուցիչների ու ներդրողների քննարկման առարկան եղել է միկրո և փոքր ձեռնարկությունների զարգացման հեռանկարները:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն չի բացառել ՌԴ-ի հետ գազի տարանցման վերաբերյալ հարցերի լուծման հնարավորությունը՝ նորմանդական ձեւաչափի շրջանակներում Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրի հետ միասին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյին:
«Նաիրիտ» գործարանն ու «Արմավիա» ընկերությունը պետության նկատմամբ ունեն մոտ 47 մլրդ դրամ հարկային չմարած պարտավորություն: Այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Կենտրոնական բանկի արտաքին պահուստների մակարդակը շատ ավելի բարձր է եղել ոչ միայն 2013թ., այլև իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ. 2017թ. դեպտեմբերին այն գերազանցում էր 2 մլրդ 314 մլն դոլարը։
Կառավարությունը հպարտանում է, որ պատրաստվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել տնտեսվարողներին, ինչը հեղափոխական քայլ է համարում տնտեսության համար։ Բայց ոչինչ չի ասում այն մասին, որ ամիսներ շարունակ պատժում է տնտեսությանը` զրկելով փողից։ Հիմա դա հեղափոխակա՞ն, թե՞ հակահեղափոխական քայլ է։
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «HSBC International»-ի Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին:
ՀՀ Կենտրոնական բանկը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է նվազեցնել կանխիկի դրամաշրջանառությունը, քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր, ուժեղացնել հարկային վարչարարությունը, պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները և ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ:
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։
Հոկտեմբերի 11-ից Գյումրիում կսկսի գործել ավտոմաքսատունը: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ժամկետների առումով աշխատանքները հասցնում են իրականացնել, հնարավոր է՝ սկզբում 24-ժամյա ռեժմով աշխատեն:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր խոստացել հեղափոխությունից առաջ, դեռ այս հայտարարությունն անելու ժամանակ պարզ էր, որ շատ վաղ է 6 ամսվա տվյալներով դատողություններ անել բյուջեի եկամուտների վերաբերյալ։ Ու շատ ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։
«Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերում կորուստների երբևէ նկատված ամենացածր մակարդակը՝ 7.2%: Ընդ որում՝ 2018-ին կորուստները կազմել են 8.2%, 2017-ին՝ 9.1%, 2016-ին՝ 10.7%: Հատկանշական է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի սպառումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6.3%-ով՝ կազմելով 2988.2 մլն կՎտ/ժ»,- գրում է Փաշինյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ eBay հարթակում վաճառքի է դրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածու՝ բաղկացած 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերեն լեզվով գրառումներ։
168.am-ի հարցմանը, թե ավարտվե՞լ է ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական համալիր փորձաքննությունը, ի՞նչ արդյունքներ կան, նաև ի՞նչ արդյունքներ կան գործարանում չարաշահումների փաստերի ուսումնասիրության վերաբերյալ, քրեական գործով ո՞վ է հարցաքննվել, կա՞ որևէ մեղադրյալ կամ կասկածյալ, ՔԿ-ից շատ «ժլատ» պատասխան են տվել՝ եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Կառավարությունը լուրջ ռիսկի է գնում` պատրաստվելով փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Նպատակը բանկային տվյալների հասանելիությունը հեշտացնելն է։ Զարմանալի է, որ դրան համաձայնել է նաև Կենտրոնական բանկը։
Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն, Վրաստանում հարցվածների 63 տոկոսը կարծում , որ երկրի տնտեսական դրությունը վատ է։
«Դրա նպատակը բացառապես ավտոտրանսպորտային միջոցների շարժակազմի թարմացման խնդիրն է. ճիշտ է, այսօր բնակչության մի զգալի խավ տուժում է դրանից, սակայն պետք է անկեղծ լինենք, որ բազմաթիվ երկրներ վաղուց հրաժարվել են ավելի տարիքով ավտոմեքենաների ներկրումներից»:
Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքը մաքսանենգության դեպքերի բացահայտման ուղղությամբ: Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում վերջին երեք ամիսներին հայտնաբերվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության մի շարք դեպքեր:
Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու` Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում, ինչպես «ՀՀ» թղթակցին հայտնեց ընկերության Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:
Արցախյան «Ռեյփսիդ» ՍՊԸ-ն զբաղվում է ձեթերի, ալյուրի և հատիկավորների արտադրությամբ: «Ռեյփսիդ» ՍՊԸ-ի վաճառքի բաժնի պետ Դավիթ Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է Արցախում: