Եվրոպայում գազի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչև 900 դոլար
Եվրոպայում գազի գինը փետրվարի 7-ին կայացած բորսայական սակարկությունների ընթացքում իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե մինչեւ 900 դոլար, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Նիդեռլանդների TTF հաբում մարտ ամսվա ապառնագրի գինն իջել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 901,7 դոլար: Գազի արժեքի ընդհանոր նվազումը կազմում էշուրջ 7,7 տոկոս: Առավոտյան ավելի վաղ «Գազպրոմն» ավելացրել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման նոմինացիան:
Փետրվարի 7-ի համար հայտարարված են մղման 107,7 միլիոն խորանարդ մետր ծավալներ նախօրյակի 91,7 միլիոն խորանարդ մետրի դիմաց: Այսպիսով, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մղման ցուցանիշները կրկին մոտեցել են այն ծավալներին, որոնք ամրագրվել են երկարաժամկետ պարտավորագրի հիման վրա (օրական շուրջ 109,5 միլիոն խորանարդ մետր), հաղորդել է ՏԱՍՍ-ը: