Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել է դրա գինը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին՝ նշեց, որ այդ նախագծով մի շարք ոլորտներում՝ կրթության, մասնավորապես՝ դպրոցաշինության մեջ, ռոբոտաշինության ծրագրում, առողջապահության ոլորտում, հնարավոր է իրականացնել տարբեր ծրագրեր:
Քանի որ ես 12-13 տարի աշխատել եմ տնտեսագիտական լրագրության մեջ, շատ լավ գիտեմ, թե ինչպես է հնարավոր նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել և՛ դրական, և՛ բացասական լույսի ներքո՝ կախված այն բանից, թե ինչ ես ուզում ցույց տալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկան ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020 թվականի բյուջեն տարբեր ոլորտներում չի համապատասխանում այն տեսլականին, որն իրենց խմբակցությունը, որպես ռազմավարական ծրագիր՝ ներկայացրել էր հանրությանը:
«2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատված, այն է՝ շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, եկել է 310 միլիոն դոլարի ներդրում, իսկ այդ նույն ոլորտներից դուրս է արտահոսել 295 մլն դոլար»,- այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ նախկինում նման ցուցանիշներ երբեք չեն արձանագրվել։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան խորհուրդ տվեց իրերն իրենց անուններով կոչել։
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի համար 2020 թվականի բյուջեի նախագիծը ո՛չ հոռետեսական է, ո՛չ լավատեսական, ավելին, ոչ էլ հեղափոխական է, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով կառավարությունը փոփոխեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր:
Այս բյուջեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու չունի հնարավորություն, չունի հնարավորություն նաև Հայաստանի համար նոր պոտենցիալ ստեղծելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը շուտով թողնելու է իր պաշտոնը, համաձայնել է այն դիրքորոշմանը, որ Brexit-ը կնշանակի Բրիտանական կայսրության իրական մայրամուտը:
ՄԱԿ-ի (UNSTAD) Առևտրի և զարգացման կոնֆերանս կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի ներդրումների վերաբերյալ զեկույց, որում որպես ներդրումների վրա բացասաբար ազդող գործոն՝ հիշատակվում է Ամուլսարը:
Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:
Կառավարությունը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում արձանագրել է, որ Հայաստանում ֆորմալ դատական վեճերի պատճառով առնվազն 150 միլիարդ դրամ սառեցված վիճակում է: ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ: Այսօր ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
80 միլիարդ դրամ է ներարկվել տնտեսություն՝ բանկերի միջոցով. Ջավադյան
ԿԲ-ի հաշվին 330 միլիարդ կա, էդ գումարը ո՞նց է օգտագործվում. Մելքումյանը՝ ԿԲ նախագահին
Առետրի հարցերի շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները բարձրացված մաքսերի փոխադարձ չեղարկման խորացված քննարկում են վարում:
13.11.2019 թվականին Սպայկա ընկերության արտադրած 20 տոննա պանիրը ընկերության բեռնատարով արտահանվեց Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Ուղարկվեց այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:
Կառավարությունը 713 միլիոն դրամ հատկացրեց Քաղաքաշինության կոմիտեին
Կառավարությունը 45.8 միլիոն եվրո վարկ կվերցնի՝ պետբյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ: Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու հիմնավորմամբ։ Ցանկում տեղ են գտել նաև թուրքական ընկերություններ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Ես կուզեի, որ մենք ուշադրություն դարձնենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական խնդիրներին, մասնավորապես՝ զբաղվածության մասով: 2019 թվականի պետական բյուջեի նախագծով մենք ունենք կատարված որոշակի ծրագրեր և նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծով»,- այս մասին Ազգային ժողովում ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
2025 թվականին նավթի համաշխարհաձյին պահանջարկը կաճի օրական 6,6 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 103,5 միլիոն բարել, հետեւում է էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) World Energy Outlook 2019 տարեկան կանխտեսումից, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու պետական բյուջեի նախագծին, քանի որ այդ նախագծով հնարավոր չէ իրականացնել տնտեսական հեղափոխություն:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսված են ծախսեր, որոնք հիմնավորված ու արժանահավատ չեն:
«Մենք բյուջեի այս նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու: Այս բյուջեով այն ցուցանիշներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում ժողովրդի և մեր բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ, չենք կարող հասնել: Դեռևս փետրվարին, Կառավարության հնգամյա ծրագրի հետ կապված, որին մենք դեմ էինք քվեարկել, ասել էինք, որ այս մոտեցումներով և ցուցանիշներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն և ապահովել այն սպասելիքները, որի մասին ես ասացի»,- այսօր խորհրդարանում նշեց Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին:
Հասարակության ու իշխանության միջև անջրպետը գնալով խորանում է։ Համատարած աղքատության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխանության» կողմից թույլ տրվող ճոխությունները։ Եթե նման բան անեին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով: