«Ո՞ւմ հաշվին ենք մենք եկամտահարկից տալիս ինչ-որ մեկի առողջության համար»:
«Ձեզ լսողները մտածելու են՝ դուք լավություն եք ուզում անել, մենք խանգարում ենք»․ Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին
«Ներդրողների մեծ մասը, հանդիպելով վարչապետի, փոխվարչապետների ու տարբեր պաշտոնյաների հետ, ասում են, որ իրենց հարցերի լուծումները՝ կապված հողի նպատակային նշանակության տրամադրման կամ լիցենզիաների հետ, ձգձգվում են։
Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:
Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունեւոր մարդկանց թվով:
Ցավով պետք է արձանագրենք՝ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետևողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաև դրանց ահագնացող հետևանքները:
Միջազգային ֆինանսատնտեսական կառույցները բարելավել են Հայաստանում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Տարեսկզբին կանխատեսվող միջինը 4-4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ այժմ կանխատեսումները տատանվում են 6 տոկոսի շրջակայքում: Ի դեպ, միջազգային կառույցները տարածաշրջանի մյուս երկրների համար զգալիորեն նվազեցրել են կանխատեսվող աճը:
Մեր երկրում բանկ-հաճախորդ վստահության մթնոլորտը մեծ ջանքերով նվաճված արժեք է։ Մեր հաճախորդները երկար ժամանակ գերադասում էին գումարները պահել տանը, այլ ոչ թե բանկերում՝ ավանդի տեսքով։ Բանկերի և, իհարկե, ոլորտը համակարգող Կենտրոնական բանկի հետևողական աշխատանքի շնորհիվ, բանկային համակարգի կայունության և ճգնաժամային իրավիճակներում կանգուն մնալու պայմաններում մարդիկ աստիճանաբար սկսեցին հավատալ բանկերին և վստահել իրենց խնայողությունները։
ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները միջազգային կազմակերպությունների կողմից. Արտակ Մանուկյանի և Ինգա Ղալայանի ասուլիսը:
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։
Ինչպես և սպասվում էր, երրորդ եռամսյակի հարկային եկամուտների պլանը թերակատարվել է։ Իհարկե, ավելի քիչ չափով, քան ակնկալվում էր։
Հրապարակվեց տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ճշգրիտ լինելու համար հարկավոր է ասել, որ այս մրցանակը Նոբելի և մրցանակի համար թողած նրա գումարների հետ կապ չունի: Շվեդիայի ազգային բանկն է 1969թ. տնտեսագիտության ոլորտում սահմանել Նոբելի անվան մրցանակ: Մրցանակի հետ տրվող գումարն էլ է բանկը տրամադրում:
Մեծ ոգևորությամբ կառավարությունն ազդարարեց «Ռայան Էյր» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Հնչեցին փոխադարձ գովեստի խոսքեր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի և կառավարության անդամների կողմից։
«Ո՞վ էր այդ «խելոքը», որ սև-սպիտակի եզրույթը մտցրեց շրջանառության մեջ: Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի»:
Վարչապետն իր ելույթում կարևորեց նաև ՊԵԿ համակարգում կոռուպցիայի բացառումը՝ այդ նպատակի համար անհրաժեշտ համարելով հարկային և մաքսային ոլորտների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին։ Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ շրջեց ավտոմաքսատան տարածքում, ծանոթացավ շինարարական աշխատանքներին, հետաքրքրվեց՝ աշխատանքներն ինչ ժամկետներում կավարտվեն, ինչ տեխնոլոգիայով է կառուցվում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը, որը նախարարին է ներկայացրել ԱԶԲ Երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին և գրասենյակի ներկայացուցիչներին։
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպը նույնիսկ կնվազի։
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Լիդիան Արմենիայի հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:
Կառավարությունը փոփոխություն կատարեց Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:
Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 10 մլն եվրոյի չափով ֆինանսավորման համաձայնագիր: Կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:
Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:
ՊԵԿ համակարգում շարունակվում են տոտալ պարգևատրումները, և որպես բացատրություն՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավանդաբար նշում է ազնիվ աշխատելու մոտիվացիան։
Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտներն ավելացնելու համար։ Այս ընթացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար։
Բարձրաձայնված խնդիրները ևս մեկ անգամ մեսիջ պետք է լինեն իշխանությանը, որ այս և այլ ընթացիկ ռիսկերով պայմանավորված՝ ծախսերի նման մակարդակը կատարելու համար էական ջանքեր պետք է գործադրվեն, հատկապես աչքի առաջ ունենալով այս տարվա ծախսային թերակատարումների ֆոնը, քանի որ անգամ իրավիճակի կրկնվելը կարող է տնտեսական զարգացումների վրա էական ազդեցություն թողնել, որի բացասական էֆեկտների վերականգնման համար երկար տարիներ կպահանջվեն։
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ: