Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել է, որ բելառուսական կողմը ցանկանում էՌուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը 63 մլն դրամի օգնություն է տրամադրել 1995թ.-ից մինչեւ օրս ՀՀ եւ ԱՀ սահմաններում մարտական պարտականությունները կատարելիս զոհված տավուշցի զինվորների բոլոր 63 ընտանիքներին:
Հանրության մեջ օբյեկտիվորեն ձևավորվել էր հավաքական սպասում հնգամյա այս ծրագրից, ըստ որի՝ այն պետք է դառնար «աղքատությունից դեպի արժանապատիվ աշխատանք» ճանապարհային քարտեզը:
Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«353 միլիարդ դրամ՝ 1.5 տարվա ընթացքում. պատկերացնո՞ւմ եք՝ ինչի՞ մասին ենք մենք խոսում». Նիկոլ Փաշինյան
«ՀՀ Կառավարությունը 30 տարվա կուտակած պարտքն է փակում». Նիկոլ Փաշինյան
«Ես չգիտեմ՝ աշխարհում դուք երկրորդ երկիրը կարո՞ղ եք գտնել, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են, որոնք փորձ են արվում կասկածի տակ դրվել ընդդիմախոսների կողմից։
Կառավարությունը հավանություն տվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխություններին, որով նախատեսվում է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն:
Համաշխարհային բանկի խումբը` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ, Հայաստանում սկսում է նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) և զարգացնել կանանց ձեռներեցությունը՝ երկրում գործարարության աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:
«Եկեք, ժպիտով դեմ քվեարկեք մեր բյուջեի նախագծին». Բաբկեն Թունյան
Թեհրանը պլանավորում է վարկային այն միջոցները, որոնք ակնկալում է ստանալ Ռուսաստանից, ուղղորդել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի, այդ թվում՝ երեք էլեկտրակայանների ստեղծմանն ու արդիականացմանը:
«Պետբյուջեում ունենք 3.7 մլրդ դրամի այլ ծախս. պետք է բացել՝ ինչ ծախսեր են սրանք». Սերգեյ Բագրատյան
«Ձեր ասած 128 մլրդ դրամն ամբողջությամբ ներդրումներ չեն, իրական ներդրումը կազմել է 32 մլրդ դրամ». Միքայել Մելքումյանը՝ Բաբկեն Թունյանին
«Բյուջեի 10 %-ը կազմելու հնարավորությունը տայիք մեզ, կտեսնեիք՝ ոնց էինք անում, հետո կհամեմատեիք մեր 10-ն ու ձեր 90-ը». Սերգեյ Բագրատյանը՝ ֆինանսների նախարարին
ԱԺ երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: Այս մասին ԱԺ-ում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ազգային ժողովը վերսկսեց «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը, որին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:
«2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 128.3 միկիարդ դրամ»
Իշխանափոխության ընթացքում և դրանից հետո ժողովրդագրության ոլորտում քաղաքական խոստումները նոր թափ ստացան՝ արտագաղթից դեպի հայրենադարձություն, ծնելիության բում, բնակչության թվի շեշտակի աճ և այլն: Բնական է, եթե նկատի ունենանք, որ ժողովրդագրական ցուցանիշները մեր երկրում ունեն բացասական կայուն միտում: Ցավոք, այս միտումը շարունակվում է նաև ներկայումս, և մոտեցել ենք ժողովրդագրական ճգնաժամի շեմին:
Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստները բողոքում են, որ իրենց դեմ «Լիդիան» ընկերությունը դատական հայցեր է ներկայացնում: Այժմ ընթացքի մեջ է ակտիվիստ, իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ դատական գործը: Նազելի Վարդանյանը սա համարում է ընդդիմախոսներին լռեցնելու փորձ: Այս մասին զրուցել ենք «Լիդիանի» իրավախորհրդատու Սայադ Բադալյանի հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Մինչ կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները վայելում են հեղափոխության արդյունքները, այդ թվում` բարձր պարգևավճարների տեսքով, հանրության հիմնական մասը շարունակում է կերակրվել դատարկ խոստումներով ու ոչինչ չտվող ձեռքբերումների վերաբերյալ հայտարարություններով։ Ահա և դրանցից մեկը։
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը տվյալներ է հրապարակել իրականացված արտահանման ծավալների մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պետք է պետական տուրքից ընդհանրապես հրաժարվել. Արկադի Խաչատրյանը՝ ավիափոխադրողներին տրվող արտոնության մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումային միջավայրը շարունակում է մնալ չբարելավված, ներդրողներն ինչպես գալիս են Հայաստան, այնպես էլ հիասթափված հեռանում են:
Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա:
2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ Փոխարենը՝ 2018թ. ամբողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը:
Աբովյանում տեղի է ունենում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությունը
Ո՞ւմ և ինչի՞ համար են այդ գումարները, երբ բյուջեի փողերը մնացել են օդում կախված, հայտնի չէ: