Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասեք, որ հետաքրքիր է պարզել, թե ինչպես են հաշվարկվում խմելու և ոռոգման ջրի սակագները 74.6, կամ 79.4% կորուստների պարագային: Միթե՞ դա հնարավոր է»:
Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է՝ շրջանցելով օրենքը։ Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց. կարևոր չէ՝ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քանի հազար դրամով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը:
Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ` 93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի պնդմամբ՝ հունվարի 1-ի դրությամբ գազի գնի բարձրացում չի կարող լինել:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողության ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով` տնտեսական հեղափոխությունը ո՞ր փուլում է, պատասխանեց. «Սկզբնական փուլում է»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ խնդիրը հասնի նրան, որ այդ երգչուհուն ձերբակալեն, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ամեն կերպ ուզում եք անո՞ւն կորզել։ Այս պահին ամենակարևոր մարդը քննիչն է, նա իր գործողությունների ընթացքում կխորհրդակցի վերահսկող դատախազի հետ, եթե անհրաժեշտ լինի՝ կգնա դատարան, և այլն, սրանք պրոցեդուրաներ են, որ նախաքննությունը ցույց կտա»:
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,:
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում արագ թափ է ստացել նրանց գործարարության միջավայրերի առանց այն էլ բարձր տեմպով ընթացող բարելավումը՝ ընդունելով 56 բարեփոխումներ և լինելով հարկերի վճարմանն և պայմանագրերի կիրարկմանն ուղղված բարեփոխումների ոլորտում համաշխարհային առաջատարը՝ ասվում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» ուսումնասիրության մեջ:
Հոկտեմբերի 24-ին Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարություն Doing Business 2020» զեկույցը, որում Հայաստանը նահանջ է արձանագրել։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։
«Իշխանության մեջ տեղյա՞կ են իրենց նախագծերից»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Մանե Թանդիլյանը:
«Էլի մենք գործ ունենք պարոն Բագրատյանի սիրած դրվագային լուծումների հետ»:
Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:
Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեր հայրենակիցներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանից գումարների ակտիվ արտահոսք է տեղի ունենում դեպի Միացյալ Նահանգներ։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը դարձել է նույնիսկ բացասական։ Այսինքն` ավելի շատ գումարներ են գնում, քան թե ստացվում։
«Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:
ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ասուլիս է հրավիրել, որտեղ պարզաբանումներ է ներկայացնում այսօր հանձնաժողովի կողմից բացասական եզրակություն ստացած օրինագծերի վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները:
«Ո՞ւմ հաշվին ենք մենք եկամտահարկից տալիս ինչ-որ մեկի առողջության համար»:
«Ձեզ լսողները մտածելու են՝ դուք լավություն եք ուզում անել, մենք խանգարում ենք»․ Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին
«Ներդրողների մեծ մասը, հանդիպելով վարչապետի, փոխվարչապետների ու տարբեր պաշտոնյաների հետ, ասում են, որ իրենց հարցերի լուծումները՝ կապված հողի նպատակային նշանակության տրամադրման կամ լիցենզիաների հետ, ձգձգվում են։
Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր:
Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել առավել ունեւոր մարդկանց թվով:
Ցավով պետք է արձանագրենք՝ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետևողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաև դրանց ահագնացող հետևանքները:
Միջազգային ֆինանսատնտեսական կառույցները բարելավել են Հայաստանում սպասվող տնտեսական աճի կանխատեսումները: Տարեսկզբին կանխատեսվող միջինը 4-4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ այժմ կանխատեսումները տատանվում են 6 տոկոսի շրջակայքում: Ի դեպ, միջազգային կառույցները տարածաշրջանի մյուս երկրների համար զգալիորեն նվազեցրել են կանխատեսվող աճը: