Բաժիններ՝

ՀՀ բանկային համակարգն արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ

ԿԲ նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հակիրճ էր պատասխանել՝ ծանր:

Այսօր՝ հերթական ասուլիսում, ԿԲ նախագահը վստահեցրեց՝ այդ պատասխանից հետո ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ:

«Կարծում եմ՝ ճիշտ է եղել, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում, ու այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգն արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,- ասաց Մարտին Գալստյանը:

Նա հավելեց, որ և՛ ՀՀ բանկերը, և՛ ԿԲ-ն ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ:

Անդրադառնալով ՎՏԲ բանկի գործունեությանը՝ նա նկատեց. «Մենք հաղորդագրություն ենք տարածել, որով հերթական անգամ պնդում ենք, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, և գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո»:

ԿԲ նախագահը թեև նշեց, որ բանկի քարտերին առնչվող որոշակի խնդիրներ կան, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված որոշակի լուծումներ ևս փորձում են գտնել բանկի հետ համատեղ. մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս