Բաժիններ՝

«Կծանոթանանք. եթե անհրաժեշտություն լինի միջամտելու…».  ԿԲ նախագահը՝ «Հայէկոնոմբանկ»-ի վերաբերյալ տարածվող լուրերի մասին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր-հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։

«Ընդ որում, ավանդները բանկից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ յուրացվել են նույն բանկի մասնաճյուղի կառավարիչի կողմից, իսկ դատարանում քննվող քրեական գործով բանկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Քաղաքացին փաստորեն «մեղավոր» է միայն նրանում, որ խնայված գումարները վստահել է այս բանկին։ Այսինքն, իշխանամերձ այս բանկում նույնիսկ ավանդի վերադարձը երաշխավորված չէ՝ հենց բանկի այդպիսի արտոնյալ կարգավիճակով պայմանավորված։ Նկարագրվածը հաշվի առնելով՝ քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս, հափշտակություններից, նյութական վնասներից խուսափելու նպատակով, այսուհետև զերծ մնալ «Հայէկոնոմբանկի» հետ որևէ տեսակի գործարք կնքելուց»,- գրել էր փաստաբանը:

ԿԲ հրավիրած ասուլիսում 168.am-ը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ծանոթ է խնդրին, և արդյո՞ք այս պարագայում ԿԲ-ն անելիք ունի:

«Ծանոթ չեմ, կծանոթանանք. եթե անհրաժեշտություն լինի միջամտելու… Ուղղակի թույլ տվեք կասկածանքով մոտենամ այն հարցին, որ ՀՀ-ում այս պահին հնարավոր է իրավիճակ, որ մարդկանց ավանդները որևէ բանկ չվերադարձնի»,- ի պատասխան՝ նշեց Մարտին Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս