Երևանում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կկայանա տնտեսության մեջ խելացի լուծումների ներդրմանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը: Գագաթնաժողովի աջակիցներից մեկը Ակբա բանկն է: Գլխավոր թեման՝ տնտեսության թվայնացման հեռանկարը։
Տնտեսական իրավիճակը մեր երկրում շարունակում է լարված մնալ։ Թվում էր, թե անցած տարվա անկման ֆոնին, այս տարի հնարավոր կլինի բարձր աճ ապահովել։ Սակայն դա էլ չի հաջողվում։ Վերջին ամիսներին տնտեսական զարգացումների տեմպը վերստին սկսել է նվազել։
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի պետական պարտքը ավելացնել ևս 1 մլրդ դոլարով։ Գրեթե այնքան, որքան նախատեսվում է հատկացնել պարտքերը սպասարկելու համար։ Խոսքն ինչպես մայր գումարները վերադարձնելու, այնպես էլ՝ տոկոսները վճարելու մասին է։
Մեր վիճակագիրներն իրենց ավանդույթի համաձայն՝ հրապարակել են «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» տեղեկագիրը:
Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների գործում, որքան էլ դրանք չեն փայլում բարձր ակտիվությամբ, կարևոր դեր են ունեցել արտերկրից փոխանցվող գումարները։ Ի տարբերություն նախորդի, այս տարվա առաջին կեսին մուտքերի աճը բավական ակտիվ էր։ Սակայն վերջին շրջանում նկատվում է աճի տեմպի կտրուկ անկում։
Հանրապետությունում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0% գնաճ: Ի դեպ, միայն բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 69.3%:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի հետ չի համաձայնեցրել իր այն հայտարարությունը, որ Բելառուսը կարող է փակել «Յամալ – Եվրոպա» գազախողովակը՝ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնմանն ի պատասխան:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նոյեմբերի 12-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն ավելացել է ավելի քան 5 տոկոսով, վկայում են ICE սակարանի տվյալները:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը՝ 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: 2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում):
Ստամբուլի տեքստիլի և հումքարտահանողների միության նախագահ Ահմեթ Օքսյուզը Քահրամանմարաշում տեղի ունեցած «Տեքստիլ» միջազգային 5-րդ համաժողովին հայտնել է, որ Թուրքիան 2021թ. տեքստիլ արդյունաբերության ոլորտում դարձել է աշխարհի 5-րդ խոշոր արտահանող երկիրը։
ԱՊՀ-ի երկրներին այս տարվա առաջին կիամյակում հաջողվել է էապես ավելացնել առեւտրական շրջանառությունը, նոյեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում սկսել է մասնավոր հատվածի ֆինանսավորումը:
Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
Երեկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը։ Ժամը 11։45-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ սահմանվել է 9,97 թուրքական լիրայի փոխարժեք։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների աճի ակնալությամբ, վկայում են ICE սակարանի տվյալները։
Յունիբանկի աջակցությամբ Voskeni Wines գինեգործարանում անցկացվեց «Երաժշտություն և գինի» տոնակատարությունը: Միջոցառումը նվիրված էր հայ մեծագույն կոմպոզիտորների՝ Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին:
09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի Բանկի 67 մասնաճյուղերում և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով:
Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ եւ անմիջական միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ի թիվս այլ հարցերի՝ պետք է քննարկման դրվեր «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը՝ խորհրդարանի ընդլայնված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:
Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) էկոնոմիկաների նախարարները գագաթնաժողովի նախաշեմին անցկացված հանդիպմանը համաձայնության են եկել տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հաղթահաման համատեղ ջանքերի շուրջը: Նոյեմբերի 10-ին այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը տարածել են ԱԽՏՀ-ի համաժողովի կազմակերպիչները։
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:
Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։
Բիթքոյնի արժեքն առեւտրաշրջանի ընթացքում աճել է 4,69 տոկոսով եւ հասել 68,230 հազար դոլարի նշագծին: Այդ մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները Երեւանի ժամանակով 07:44-ի դրությամբ։