«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Գարեգին Մելքոնյանն է։
2020 թվականի ճգնաժամից հետո այս տարվա 1-ին եռամսյակում համաշխարհային տնտեսությունն արձանագրել է վերականգնման դրական դինամիկա:
Մայիսի 11-ին Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնում կայացել է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման օնլայն հարթակի շնորհանդեսը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կառավարությունը մտադիր է հրաժարվել շրջանառության հարկից։ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկն ընդհանրապես կդադարի գործել։ Այս հատվածում աշխատող բիզնեսը կտեղափոխվի հարկման ընդհանուր դաշտ և կհարկվի ավելացված արժեքի հարկով։ Կառավարությունը խնդիր ունի բյուջեի եկամուտների հետ կապված ու հակված է այդ խնդիրը լուծել նաև ՓՄՁ-ների վրա հարկային ճնշումը մեծացնելու միջոցով։
Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիում գրում է․ «Ավանտյուրիստն այժմ էլ փորձում է արդարեցնել պետական պարտքի աննախադեպ աճը։ Բնականաբար, արդարեցման հիմքում դրվում է չափազանց պրիմիտիվ, մակերեսային մոտեցում։ Ավանտյուրիստի համոզմամբ, եթե որոշ երկրներ «իրենց ՀՆԱ-ի 200%-ի չափով պետական պարտք ունեն», ապա նույնը կարող է կիրառելի լինել նաև Հայաստանի դեպքում։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:
«Ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական, տնտեսական առումներով իմպոտենտ ու անմեղսունակ է։ Սա է պատճառը, որ ես որևէ հույս չեմ կապում, որ ներկայիս կառավարությունը կարող է գոնե գաղափար ունենալ, թե ինչ է նշանակում՝ արտաքին պարտքի նպատակային օգտագործում և այլն։ Այս առումով իմ տեսակետը միանշանակ է, որ այս կառավարության օրոք ոչ միայն արտաքին, այլև ներքին պետական պարտք վերցնելն անթույլատրելի է, որովհետև չգիտեն, թե ինչի վրա են օգտագործում, ավելի ճիշտ, գիտեն, դրա համար են վերցնում»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի դեռևս մեկ բռնցքամարտիկ: Մասնակիցների ցանկը կարող է ավելանալ հաջորդ ամիս, երբ կկայանա վարկանիշային մրցաշարը, որը սկսվել էր նախորդ տարի, ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Երկնիշ տնտեսական աճի մոլուցքով տառապող էկոնոմիկայի նախարարը հիմա էլ անցել է գյուղատնտեսությանը. կտրուկ աճ է կանխատեսում։
Գնաճի բարձր տեմպերը կրկին սկսել են անհանգստացնել Կենտրոնական բանկին։ Մի պահ դադար վերցնելուց հետո՝ մայիսի 4-ին, ԿԲ-ն ևս մեկ անգամ վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Անկեղծ ասած, շատերն են փորձում պարզել վիճակագրության նկատմամբ վերաբերմունքիս պատճառը: Երևի դժվար է բացատրել, որ վիճակագրական հաշվետվությունները նույնքան ինտրիգ ու արկածախնդրություն են պարունակում իրենց մեջ, որքան, մանկապատանեկան բառապաշարով ասած՝ «կռիվ-կռիվ կինոները»: Կամ մանկապատանեկան արկածային վեպերը:
Կան ֆիլմեր, որոնք դիտելուց հետո որոշ ժամանակ անց ցանկություն է առաջանում այն ջնջել հիշողությունից՝ կրկին դիտելու համար: Մեր ժամանակների, չեմ վախենա այդ բառից, մեծագույն ռեժիսորի՝ Լարս ֆոն Թրիերի հոգեբանական թրիլլերը՝ «Տունը, որը կառուցել է Ջեքը» (2018) այդպիսի կինոնկարներից մեկն է:
Ընտրությունների օրը դեռ չնշանակած՝ իշխանությունը լծվել է նախընտրական քարոզչության գործին։ Չնայած երկրին պատուհասած աղետին՝ փորձում են ամեն ինչ այնպիսի վառ գույներով ներկայացնել, կարծես մարդիկ կույր են ու չեն տեսնում, թե ինչ է կատարվում։ Աճերից ու զարգացումներից են խոսում, երբ երկրում գնալով խորանում է աղքատությունը։
Պատերազմական ֆիլմը նույնքան հին է, որքան կինեմատոգրաֆը: Ֆիլմը տասնամյակներ շարունակ եղել է և մնում է քարոզչության լավագույն միջոցներից մեկը:
Դժվարանում եմ գրել՝ սրբապատկեր, խորհրդանիշ, մեծ վարպետ: Հրաչյա Ներսիսյանը հայ կինեմատոգրաֆի առաջամարտիկներից է. մեծանուն դերասանի առաջին դերը կինոյում եղել է հայկական առաջին ֆիլմում. 1925 թվականին նկարահանված «Նամուս» կինոնկարում Հրաչյա Ներսիսյանը խաղացել է Ռուստամի դերը:
«Առաջինն այն է, որ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ փորձում է դոլարի, եվրոյի կուրսը պահել, շատ չի թողնում բարձրանա, հակառակ դեպքում գներն ավելի կբարձրանան։ Զսպման երկրորդ գործիքը տեղական արտադրությունների խթանումն է, որ կարողանանք ունենալ մեր մթերքները, փոխարինենք ներմուծվող ապրանքները, ու տեղականը, բնականաբար, լինի ավելի մատչելի գնով։
2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի արժեքը:
2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահնման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է:
Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ։
2020 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում բազմաթիվ տնտեսվարողներ կանգնել էին իրենց հարկային և վարկային պարտավորությունները մարելու խնդրի առաջ ու դիմել ՀՀ Կառավարությանը՝ հարկային կամ վարկային արձակուրդ ստանալու խնդրանքով։
Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):
Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար:
«Սա է իրողությունը․ իրենք միշտ են մեղավորներ փնտրել՝ սկզբից մեղավոր էին սևերը, հետո՝ հները, շարիկ գլորող չինովնիկները, ընդհուպ՝ մինչև մի պահ նույնիսկ մեղավոր էին աղքատները, որոնք կառչել են նպաստից և չեն ուզում աշխատել, դրանից հետո՝ դատարաններ, Ազգային ժողով, հիմա էլ՝ համավարակն ու պատերազմը։ Ի վերջո, բոլորը մեղավոր են, իսկ աստվածայինը իրենց նեղ խմբակն է, իրենց, այսպես կոչված, վոժդով»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Ընդհանուր առմամբ 2020թ․-ը համաշխարհային տնտեսության համար անկումային տարի էր։ ՀՀ-ում անկումն ավելի խորն էր և մասշտաբային, քանի որ բացի համաճարակային իրավիճակից, ունեցանք ավելի լուրջ հարված՝ պատերազմը։ Վերջին շրջանում գրեթե յուրաքանչյուր հայ, ով անտարբեր չէ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության հնարավոր կորստի սպառնալիքի, ինչպես նաև երկրի վտանգված ապագայի նկատմամբ, փորձում է բարձրաձայնել և գիտակից […]