«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:
Փոխարժեքի արժևորումը լավ է թե վատ պետք է նայել թե ում տեսանկյունից․ Սպառողների համար լավ է քանի որ զսպում է արտաքին աշխարհից ներթափանցող գնաճը ներմուծման գների վրա ազդելու միջոցով։ Տնտեսվարողների համար, նորից պետք է հարցնել, որ տնտեսվարողին ի նկատի ունենք․
30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա մեծ ճոխություն է
Էներգետիկայի ու տրանսպորտի (ինչպես նաև գյուղատնտեսության, մշակույթի) նախարարությունները լուծարելով՝ ՀՀ պսևդո֊իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ։ Արեք, ինչ ուզում եք։
Ո՞րն է եղել պետական մարմինների և պաշտոնատար անձանց հակամրցակցային գործունեության շարժառիթը
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ունենք էական գնաճ. ունենք սննդամթերքի տեսակներ՝ հացաբուլկեղեն, բրինձ և այլն, որոնց գնաճը երկնիշ է, բայց քանի որ այս բարձր գնաճը կապված է արտաքին գործոններին՝ զուտ ներքին գործոն չէ, ուստի Կենտրոնական բանկի որոշումը՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման 9.25 տոկոս տոկոսադրույքը, դրական եմ համարում, հակառակ դեպքում՝ կստեղծեին խնդիր հատկապես փոքր և միջին բիզնեսի համար՝ թանկացնելով նրանց շրջանառու միջոցները։
Եվրոպայում գազի բորսայական գները կտրուկ արագացրել են աճն այն բանից հետո, երբ «Գազպրոմը» հայտարարեց «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների նոր կրճատման մասին:
«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:
Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում դրամի զգալի արժևորմանը՝ հետաքրքրվեց.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը։ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Սանոսյանը ընդգծեց, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից:
Ֆինանսական հոսքերի աննախադեպ աճ է եղել Ռուսաստանից. ինչպե՞ս է դա ազդել փոխարժեքների վրա
Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Հունիսի 14-ին այս տվյալները հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին։
«Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է մի իրավիճակ, երբ կա կանխիկ արտարժույթի շուկա և անկանխիկ արտարժույթի շուկա: Անկանխիկ արտարժույթի շուկայում այս պահին որևէ խնդիր չկա»,- ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե՝ չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը դժկամորեն են դոլար տալիս:
Գործընկերները դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև տեսակետ կա՝ կարող է փոխանցվել ռուսական կողմին։
Խորհրդի անդամների մի մասի մոտ տեսակետ կար, որ մենք պետք է շարունակենք տոկոսադրույքը բարձրացնել:
Ինչո՞վ է պայմանավորված նույն բանկում անկանխիկ ու կանխիկ գործարքների դեպքում փոխարժեքի տատանումը:
Նորմանիան ասել է Առաջին ալիքի «Բիզնես-գործընկեր» հաղորդման ժամանակ: Նրա խոսքով՝ դեֆիցիտի ամիսներին ներմուծվող էլեկտրաէներգիայի գինը աճել է, բայց լավ հիդրոլոգիայի դեպքում՝ ավելի էժան էլեկտրաէներգիայի հաշվին, որը մշակվում է հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ), հաջողվել է այդ ամենը հաշվեկշռել:
Չեմ բացառում, որ դրամի արժևորումը խնդիրներ առաջացնի որոշակի ընկերությունների համար. ԿԲ նախագահ:
ՀՆԱ աճի կանխատեսումը 1.6%-ից վերանայվել է 4.9 %. ԿԲ:
12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին. ԿԲ նախագահ:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
Հունիսի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։
Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրները, շատ անհանգստացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Այս մասին Կատարում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել։ Հունիսի 13-ին 1 ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 17․22-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Լիրան միաժամանակ արժեզրկվում է եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր ժամը 10։45-ի դրությամբ արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 եվրո/18․043, 1 ստերլինգ/21․11 փոխարժեքով։ Թուրքական լիրայի այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին […]
Հուլիսի 1-ից սկսած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը հուլիսի 1-ից 500 հազար է, որը հաջորդ տարվա սկզբից կդառնա 300 հազար դրամ։
Գնաճը համաշխարհային երևույթ է, հայտարարում է հայրենի իշխանությունը ու քաշվում մի կողմ՝ հասարակության անապահով խավերին թողնելով համատարած թանկացումների օրեցօր ավելացող բեռի ծանրության տակ: Կառավարությունը ոչ միայն չի կանխարգելում արհեստական գնագոյացումը, այլև արդարացնում է այն: Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացնում, որպեսզի անհարկի գնումներ չանեն, Հայաստանում գրանցված 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համարում և իրավիճակը համեմատում է Միացյալ Նահանգների հետ:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերի են կատարվել՝ 55 տոկոսով։
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր առկա գնաճի տեմպերի վերաբերյալ պարզաբանումները սկսեց 2020 թվականից, ըստ նրա՝ երբ 2020 թվականին աշխարհում բարձրացավ կորոնավիրուսի ալիքը կենտրոնական բանկերի մոտ հիմնական հարցն այն էր՝ կանխատեսման առումով, արդյո՞ք գնաճային երևույթները կարող են երկարաժամկետ բնույթ կրել, թե դրանք կարճաժամկետ են։
Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ, հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամաշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։