Դոլարի ու եվրոյի արժեզրկումից տուժում է նաև տուրիզմը, կառուցապատումը, երկրի ներդրումային գրավչությունը և այլն: Եթե կառավարությունն ինչ-որ կերպ պիտի օժանդակի տարադրամի աժեզրկման հետևանքները տնտեսության մասնակիցների վրա թուլացնելու գործին, ապա դա պետք է անի բոլորի և ոչ միայն՝ ՏՏ-ի նկատմամբ։ Հատկապես որ, առանձին ոլորտներում կորուստներն ավելի մեծ են, քան միայն տարադրամի արժեզրկման ազդեցությունն է։
Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 228,4 մլն դոլար, ինչը 33,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։
Անհրաժեշտ է որոշել անփոխարինելի ռեսուրսները: Ռուսական փորձը ցույց է տալիս, որ բավարար ռեսուրս կա:
Ակբա բանկը 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։
Առաջիկայում շատ ավելի մեծ վերադարձների հետ ենք գործ ունենալու։ Ու դա լինելու է ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ տարիներ։ Այդքան ժամանակ կառավարությունը բյուջեից հսկայական գումարներ է հետ տալու՝ որպես եկամտային հարկի վերադարձ. ամեն տարի տասնյակ-միլիարդավոր դրամներ։
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արտաքին բարենպաստ միջավայրն ու դրսից թելադրված գործոնները, կառավարության կամքից անկախ, այս տարի կարևոր դեր ունեցան Հայաստանի տնտեսության աճի համար։ Դրանք արտահայտվեցին՝ ինչպես կապիտալի, այնպես էլ՝ մարդկային հոսքերի բարձր ակտիվությամբ։
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարվանից մեկնարկել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը։ Չնայած առաջին հայտարարագրերը կներկայացվեն 2024թ., դրանք կվերաբերեն 2023թ. եկամուտներին։
Ենոքավանի «Բերկրի» հյուրատան այցեքարտը տավուշյան բնությունն ու ընտանեկան ջերմ ընդունելությունն են. այստեղ բազմաթիվ հյուրեր են գալիս աշխարհի տարբեր մասերից։
Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից:
Նոյեմբերի 16-ին խորհրդարանում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով Կառավարության ընդունած՝ քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու որոշմանը, հայտնեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։
2022թ.-ի 9 ամիսներին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա եղել է զսպող, նախապես պլանավորված չեզոքի փոխարեն։ Թեև տնտեսության ներկայիս «գերտաքացման» պայմաններում զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը արդարացված է, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծայրաստիճան զգույշ լինել, քանի որ նման քաղաքականության իրականացումը սովորաբար առաջին հերթին զսպող ազդեցություն է ունենում սպառման և ներդրումների վրա, որոնց կրճատումը կարող է վտանգավոր ազդեցություն թողնել տնտեսության վրա։
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այսօր էլ քաղաքացիներն իրենց վրա զգում են այս տարվա տնտեսական աճի ազդեցությունը։ Հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է եղել այդ ազդեցությունը։
Յունիբանկի ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա: Նորարար լուծումներով լաբորատորիան հնարավորություն կտա կազմակերպելու բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը, կնպաստի գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով բանկային համակարգի համար թվային նոր խելացի լուծումներ գեներացնելուն, ինչպես նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման մի շարք ծրագրեր իրականացնելուն և բանկային ոլորտը մասնագիտական կադրերով համալրելուն:
Forbes-ի հոդվածում առաջարկվում է ավանդական կերակուրներ վայելել Արենիում, Դսեղում անձամբ մասնակցել սննդի պատրաստման գործընթացին
Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Ի՞նչ է թաքցնում Ռուստամ Բադասյանը
«Նման զարգացման դեպքում ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, բացասական ցուցանիշներ ունենանք, երբ կրճատվեն դրսից եկող մարդկային և ֆինանսական հոսքերը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով 2023 թվականի բյուջեի նախագծին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Shell» ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և հանդիսանում է ամենաճանաչված բրենդը վառելիքի շուկայում։
Ես ողջունում եմ բոլոր կողմերի համաձայնությունը՝ երկարաձգելու հացահատիկային նախաձեռնությունը, ինչը նպաստում է անվտանգ նավարկությանը հացահատիկը, պարենը եւ պարարտանյութերն Ուկրաինայից արտահանելիս
Արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։
1 միլիարդ 235 միլիոն դրամ ՏԿԶ նախարարությանը՝ ասֆալտապատման դիմաց վճարումներ անելու համար
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված և համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է:
Պետական եկամուտների կոմիտեն «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ՀՀ հարկային օրենսգրքով կիրառվող հասկացությունների ճիշտ կիրառման ապահովման» նպատակով շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ֆերմայի փոխտնօրեն Վան Քարամյանը նշեց, որ ընկերությունը արդեն գործում է 3 տարի. պետական աջակցության ծրագրերի շնորհիվ կառուցել են խելացի անասնաշենքը, արտերկրից ներմուծել են ցեղական անասուններ և տեխնիկա:
Տեսեք՝ էս ո՞ւր ենք հասել, որ համայնքի ղեկավարը կարող է լինել ընդդիմադիր կուսակցությունից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի պետական բյուջեի նախագիծն աննախադեպ է համարում և այս մասին նա բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ աշխատուժի ցածր աշխատավարձի խնդիրն իրենք գիտակցում են, և այն լուծելու գլխավոր եղանակը կառավարության այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո ընկերություններին խրախուսում են և, կարելի է ասել՝ ֆինանսավորում են՝ ձեռք բերել նորագույն սարքավորումներ, հոսքագծեր և բարձրացնել արտադրողականությունը, հետևաբար՝ հնարավորություն ունենալ ավելի բարձր վարձատրել աշխատակիցներին։