Տևական ժամանակ է, ֆերմերները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ դեկտեմբերի 6-ից անասնապահները մորթը պետք է կատարեն բացառապես սպանդանոցներում։ Օրերս այս որոշման դեմ բողոքում էին նաև Արարատի մարզի ֆերմերները, սակայն մարզպետարանից նրանց ասել էին, որ մինչև Ամանոր մորթը կարող են անել այնպես, ինչպես նախկինում, Ամանորից հետո կանդրադառնան խնդրին։
Անգլիական լրատվական «Reuters» գործակալությունը դեկտեմբերի 1-ից 5-ը առաջիկա տարիներին դոլարի արժևորման վերաբերյալ ընդհանուր առմամբ 45 տնտեսագետի միջև հարցում է արել:
Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը:
Պետական բյուջեն իրենից ներկայացնում է կառավարության ֆինանսական պլանը առաջիկա տարվա համար, որտեղ ներառվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ծրագրեր են ֆինանսավորվելու, և որոնք են լինելու պետական եկամուտների և բյուջետային մուտքերի աղբյուրները: Բնականաբար, բյուջեի հիմքում ընկած է տնտեսական իրավիճակից բխող հնարավորությունների շրջանակը (եկամուտները), ինչպես նաև կառավարության ստանձնած պարտավորությունները և ծրագրային առաջնահերթությունները:
Այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, այսօրվա թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդներին։
Ակբա Բիզնես ակումբում տարբեր ոլորտների գործարարները քննարկում և քարտեզագրում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը։
Մինչև այս տարվա նոյեմբերի վերջը Տրանսանատոլիական բնական գազատարով (Trans-Anatolian Natural Gas Pipeline-TANAP) փոխադրվել է մոտ 55 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, գրում է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը:
Ակբա բանկի աշխատակիցները Լոռու մարզի Ուրասար գյուղում հավաքվել են հոգ տանելու բնության մասին և ստեղծելու ավելի կանաչապատ երկիր։
Այս տարի Գագոսյանը պատկերասրահում ներկայացրեց ճապոնացի նկարիչ Տեցույա Իշիդային եւ ամերիկացի լուսանկարիչ Ֆրանչեսկա Վուդմանին։
Երևանի ժամանակով ժամը 09:55-ին ոսկու արժեքն արագացրել է աճը․ մետաղը վաճառվում էր մեկ տրուական ունցիայի դիմաց 2107,7 դոլարի (+0,11%) մակարդակում։
Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում դեկտեմբերի 1-ին կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով։
«Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է»:
Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ:
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ։
Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալություն (BRSA) տվյալների համաձայն՝ երկրում տիրող ինֆլյացիայի պայմաններում առօրյա կարիքների նպատակով բանկերից քաղաքացիների վերցրած պարտքերը գնալով աճում են:
2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 8,440 մլրդ դոլարը, այսօրվա փոխարժեքով այն գերազանցել է 22,830 մլրդ լարին։
Ամենուրեք հարկային բեռ են ավելացնում, տուրքեր են դնում, տույժերն ու տուգանքներն են բարձրացնում, այնտեղ, որտեղ ժամանակին արտոնություններ են սահմանված եղել՝ տնտեսական խթաններ ստեղծելու համար, կրճատում ու վերացնում են։ Մի նպատակ ունեն, որքան հնարավոր է՝ շատ փող ունենան ձեռքի տակ՝ բյուջեի հաշվին իրենց ճոխություններ թույլ տալու, իրենց կարիքներն ուզածի չափ բավարարելու համար։
2018թ. Հայաստանում աղքատ էր՝ 792 հազար, 2022թ. աղքատ է եղել՝ 833 հազար մարդ։
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TID) տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) անդամ երկրներ իրականացված արտահանման ծավալները զգալիորեն աճել են:
«Իրանական գազամուղը, դժբախտաբար, մի քիչ ավելի նեղ խողովակով է կառուցված: Նրանով կարելի է ստանալ մաքսիմում մինչև 1 միլիարդ խմ գազ: Մատակարարվող գազի ծավալը կախված է ոչ միայն խողովակի լայնությունից, այլև թե ճանապարհին քանի կոմպրեսորային կայան կա, որ ճնշումն ապահովի: Այսօր Հայաստանն Իրանից ստանում է ռուսական գազի մոտ 10-15 %-ը: Շատ-շատ կարող է հասնել 30%-ի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Եթե այսքան հնարավորությունների պայմաններում տնտեսությունը չի կարողացել ընդլայնել կարողությունները, դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, երբ խոչընդոտները երկարաժամկետ լինեն ու համընդհանուր։ Իսկ այդպիսի հավանականությունն անհնարին է բացառել՝ այն ակնհայտ քայլերի պարագայում, որոնք անում են իշխանությունները՝ երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում, որից կախված ենք տնտեսական բազմաթիվ լծակներով։ Այդ թվում, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։
«Իշխանությունների քաղաքականությունը պահանջում է կայացրած որոշումների հետևանքների նկատմամբ խիստ պատասխանատվության զգացում, քանի որ ՌԴ հետ քաղաքականության սառեցումը բարձր գին ունի. ո՞վ է վճարելու այդ գինը:
«Կարմիր գծերի» իսպառ վերացման համար պայքարելու նպատակով ժամանակին մի այսպիսի նախաձեռնություն էր գործում՝ «Դուրս մեր գրպանից»։ Շարժման մասնակիցները մի պահ նույնիսկ բոյկոտում էին «կարմիր գծերը», հրաժարվում վճարումներ կատարել։
Բիզնես հատվածի, այսինքն՝ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող ձեռնարկությունների շրջանառությունը հոկտեմբերին կազմել է 12,2 մլրդ լարի, ինչը 6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Աճ է արձանագրվում տնտեսության ճյուղերի մեծ մասում, թեև անշարժ գույքի հետ կապված գործառնությունների նվազում կա։
«Թող Երևանին տան այն բյուջեն, որը հասնում է՝ 100-120 մլրդ-ից բյուջեն կդառնա 300-350 մլրդ։ Երևանում էլ կառուցեն էստակադա, թունել, մետրո։ Երևանի կենտրոնում են հետաքրքիր վայրերը, թատրոնները, համերգասրահները և այլն, հիմա մարդը, ով Նորքի 4-րդ զանգվածից ուզում է իր երեխային բերել Կենտրոն, սրանից հետո չի կարողանալու։ Իրեն կարծես ասեն՝ տեղդ նստած մնա, կամ հասարակական տրանսպորտով արի։ Խնդիր է նաև Երևանի կենտրոնում ապրող մարդկանց համար, մարդը, ով ստանում է 45 հազար դրամ թոշակ՝ իր ստացած 4 ամսվա թոշակը տա դրա՞ն»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։
Ինձ համար մեծ պատիվ է և մեծ երջանկություն լինել Հայաստանում, ես այստեղ առաջին անգամ եմ։ Այս մասին «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրամիության (ԵՄ) վարկային ինստիտուտը, 25 միլիոն եվրո արժողությամբ վարկ է ստորագրել Հայաստանի հետ՝ Երևանի պոլիկլինիկաների և մանկապարտեզների էներգաարդյունավետությունը բարելավելու նպատակով։
Հատիս լեռան ստորոտին՝ ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, գտնվում է «Հաթերք Ֆուդի» մեղվանոցը, որի հարևանությամբ՝ 10 հեկտար տարածության վրա, աճում է Սպիտակ մելիլոտուսը, որից էլ ընկերությունը ստանում է համային յուրահատուկ հատկանիշներով առողջարար ծաղկային մեղր։
«Ցանկացած տնտեսվարող ինքը ևս պետք է գնահատի, եթե ինքն ունի մի գնորդ մեկ երկրում, ապա այդտեղ կա մեկ գնորդի ռիսկ, կամ մեկ երկրի ռիսկ։ Օրինակ, շատ խոհեմ կլինի, եթե ցանկացած երկիր արտահանման չափը չգերազանցի 20 տոկոսը»,- շեշտեց Վահան Քերոբյանը։