Բաժիններ՝

Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ տեղափոխվող ոլորտների ցանկը փոխվեց

2025 թ. հուլիսի 1-ից շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ բոլոր մասնագիտական ծառայությունները տեղափոխվեն ԱԱՀ դաշտ, քանի որ կային սողանցնքեր, որոնք օրենքով պետք է փակվեն»,– նշեց նախարարը։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ առաջարկվում է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման ավտոբուսներով կամ միկորավտոբուսներով ուղևորփոխադրումներ կազմակերպման գործունեության իրականացումը։

«Հարկային օրենսգրքում» ՀՀ կառավարության առաջարկած նոր փոփոխություններն ընդունվեցին միաձայն և ներկայացվեցին ԱԺ լիագումար նիստերի քննարկմանը։ Ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ նիստի քննարկմանը ներկա չէին։

Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում» արդեն արված փոփոխություններից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։

Այսպիսով` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում, 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։

Ըստ այդմ, առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս