Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լարսի հետ կապված խնդրին, որտեղ օրեր շարունակ բեռները չեն կարողանում առաջ շարժվել, և իր խոստացած լաստանավին, որով պետք է բեռներ տեղափոխեին։
«Օնլայն կամ օֆլայն մեծ հանդիպումներին, միջոցառումներին մարդկանց 50%-ն ուղղակի միմյանց հետ չի շփվում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, 2023 թվականի պետական բյուջեն հիմնված է 4 առաջնահերթությունների վրա՝ անվտանգային համակարգ, ենթակառուցվածքներ, սոցիալական աջակցության համակարգ, կրթության և գիտության արդիականացում։
Եվրոպան նոյեմբերի 14-ից սկսել է օգտագործել իր ստորգետնյա պահեստարանների գազը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Նոյեմբերի 14-ի արդյունքներով՝ գազի պաշարները կրճատվել են 0,01 տոկոսային կետով՝ մինչև 95,6 տոկոս: Գազի զուտ օգտագործման (օգտագործումից հանած ներմղում) անցել են Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Ռումինիան: Gas Infrastructure Europe ասոցիացիան նշում է, որ պահուստների օգտագործման սեզոնն այս տարի […]
Նոյեմբերի 15-ին Թուրքիա է ուղևորվել Bozburun-M նավը՝ 40 հազար տոննա ցորենով, Aysha M-ը՝ 6,3 հազար տոննա սոյայով, Nada-ն՝ 6,1 հազար տոննա սիսեռով բեռնված:
Ի՞նչ հետեւանքներ կունենա աշխարհից Ռուսաստանի մեկուսացումը հարցին Էրդողանը պատասխանել է.-«Հետեւանքները կլինեն անսահման»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ-ի եզրակացությունը՝ 2023թ․ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։
Փաշինյանը կրկին խեղաթյուրում ու կեղծում է փաստերը
Google Pay-ի ներդրման կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ իր Visa քարտապանների համար: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ իրականացվող արշավի շրջանակում Google Pay վճարային համակարգով նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ քարտապանները կստանան cashback:
Կառավարությունը նոր վարկ վերցնելու խնդիր չունի. Տիգրան Խաչատրյան
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ քննարկմանը ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ նշեց, որ այն 2021-2022 թվականի գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է։
Տարեկան արտահայտությամբ մթերքների գների աճը կազմել է 12 տոկոս, էներգակիրներինը՝ 19,1 տոկոս, արդյունաբերական ապրանքներինը՝ 4,2 տոկոս, ծառայություններինը՝ 3,1 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան զգուշացրել է` Ռուսաստանի Դաշնությունը պետք է պատրաստ լինի տնտեսությունում ցանկացած փոփոխության: Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարբերաբար նշում է, որ Հայաստանում կա մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություն:
Հայաստանում նոյեմբերի 15-ին գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը: Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ բանկի և Ամերիա Բանկի Mastercard քարտապանները լրացուցիչ հնարավորություն են ստանում մեկ հպումով արագ, անվտանգ, պարզ և հարմարավետ կերպով վճարել գնումների դիմաց՝ օգտագործելով սմարթֆոններ և այլ սարքեր ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հասանելի է անհպում վճարումների տեխնոլոգիան:
Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն: Ծառայությունից հնարավոր է օգտվել ինչպես Android, այնպես էլ Wear OS սարքերի միջոցով: Google Pay-ն Ամերիաբանկի հաճախորդներին թույլ է տալիս վճարումներ կատարել առանց բանկային քարտ օգտագործելու, POS տերմինալի վրա գաղտնաբառ մուտքագրելու կամ կանխիկ գումար օգտագործելու:
Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը համալրվել է եվրոպական արտադրության գերժամանակակից նոր բժշկական սարքավորումներով: Բարերար Կարեն Վարդանյանի աջակցության շնորհիվ վերակենդանացման բաժանմունքն արդեն ունի թոքերի արհեստական շնչառության սարքեր, բրոնխոսկոպ, հեմոդիալիզի սարք, նորածնային կյուվեզներ, սրտի և ճնշման աշխատանքը հսկող մոնիտորներ:
Ակբա բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել Google Pay-ի վճարման պարզ, անվտանգ և վստահելի նորարարական գործիքից: Google Pay-ի միջոցով կարելի է գործարք իրականացնել նույնիսկ չունենալով ինտերնետի հասանելիություն։
Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր բացառապես իրանական կապիտալով, արտադրված հոսանքը որոշ ժամանակ մատակարարվեր Իրան, իսկ հետո կայանը դառնար Հայաստանի սեփականատությունը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ 2022 թվականին արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչի հետևանքով էլ ունենք սպասարկման, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտում աննախադեպ ֆինանսական հոսքեր։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Հայաստանում Ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն Ակբա բանկն է, կազմակերպիչները՝ «Ֆիլատելիստների հայկական ասոցիացիան», «Հայփոստ» ՓԲԸ-ն և ՀՀ Կենտրոնական բանկը։
Ֆինլանդիայում սննդամթերքի արժեքը հասել է ռեկորդային մակարդակի. անցյալ տարվա հոկտեմբերի համեմատությամբ դրանց գները աճել են 15,7 տոկոսով:
Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Առևտրի խթանման ծրագրի» շրջանակում սեմինար–քննարկում է անցկացրել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարում էր, թե բյուջեի եկամուտներն ավելացրել ենք 43 տոկոսով
Կառավարությունն ասում է՝ ՏՏ ոլորտում աննախադեպ հաջողություններ ունենք, բազմաթիվ նոր ընկերություններ են գրանցվել, հազարավոր նոր աշխատատեղեր են բացվել, երկնիշ աճեր են արձանագրվում։ Այնինչ՝ ոլորտում զբաղվածները բողոքում են, որ ընկերություններ են փակվում, աշխատողներ են կրճատվում, ու եթե կառավարությունը հրատապ քայլեր չանի առաջացած խնդիրները լուծելու, ռիսկերը մեղմելու ուղղությամբ, առաջիկայում ավելի վատ է լինելու։
Ընդամենը 1-2 ամիս առաջ Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ տարեվերջին գնաճը կլինի 8-8,5 տոկոս։ Սակայն այդ կանխատեսումն էլ շատ արագ փոխվեց. հիմա արդեն համարում են, որ դրան էլ անհնարին կլինի հասնել։
«Կառավարությունը գնաճի դեմ պայքարում չի օգնում Կենտրոնական բանկին՝ թողնելով գնաճի դեմ պայքարում միայնակ, ուստի նման պայմաններում ԿԲ-ն գործի է դնում գնաճի դեմ պայքարելու իր միակ գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը։ Այս պատկերը չունենալու համար Կառավարությունը պարտավոր էր իր հարկաբյուջետային գործիքներից երկուսի՝ հարկային և պարտք թողարկելու գործիքով տնտեսության մեջ առկա լրացուցիչ փողերը հավաքել, որ դա գնաճ չսներ»։