Ի՞նչ սցենարներ է քննարկել ԿԲ խորհուրդը բարձր անորոշությունների պայմաններում

«Գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների ու ծառայությունների գները դեռևս շարունակում են մնալ հարաբերականորեն բարձր, իսկ աշխատուժի շուկայի պայմանները` խիստ։ Այս համատեքստում հավանական է, որ առաջատար երկրների ԿԲ-ներն առաջիկայում կպահպանեն դրամավարկային համեմատաբար խիստ պայմանները։

Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ 2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին` փետրվարին կազմելով 2.5 տոկոս։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գնաճի մակարդակը մոտեցել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած գնաճի առավելագույն մակարդակին, որը ԿԲ-ն թույլատրելի է համարում տնտեսության կայունության պահպանման համար։ Գնաճի առավելագույն մակարդակը կազմել է 3 +/- 1 % (մինչև 2025 թ. այն կազմում էր 4 +/- 1,5%):

Ըստ ԿԲ նախագահի` տնտեսական աճին մեծապես նպաստել են շինարարության, ծառայությունների և առևտրի ճյուղերի բարձր աճը։

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, ապա դրանց նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանաջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք։

«Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակի թուլացել են` արտահայտելով աշխատավարձի բարձրացում և գնաճային սպասումների աստիճանական կայունացում»,– ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս