Ճանապարհի դժվարությունները դառնում են աննկատ, երբ թիմակիցդ կողքիդ է։ Ակբայականները միմյանց թև-թիկունք, ձեռք ձեռքի բարձրացել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձունքները՝ ծառատունկ իրականացնելու նպատակով:
«Տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո»,- հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակումից հետո շտապեց հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները, ովքեր չեն վարանում առիթով ու առանց առիթ նախկիններին մեղադրել թույլ տված թերացումների ու բացթողումների մեջ, թվում է, թե բավարար ժամանակ ունեին ուղղելու իրենց սխալները, հետևություններ անեին, քայլեր ձեռնարկեին՝ իրավիճակը շտկելու համար։ Բայց, ինչպես տեսնում ենք, իրավիճակը էլի նույնն է։ Ուրիշներին հեշտ է մեղադրել, իսկ իրենց թերացումները, որոնց հետևանքով երկիրը ահռելի վնասներ է կրում, չեն ուզում նկատել։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
Թուրքիայում վերջին 1 տարում անհատական վարկեր վերցրած քաղաքացիների թիվն ավելացել է 2 մլն.-ով՝ հասնելով 36 մլն 671 հազարի: Այս մասին հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այհան Բարութը՝ հղում անելով Թուրքիայի Բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության գործակալություն հրապարակած տվյալներին:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,3 տոկոս:
Որևէ խաղաղության պայմանագիր՝ առանց զուգահեռ, նույն վայրկյանին կնքվելիք սահմանազատման մասին փաստաթղթի կամ դրույթի, մեզ համար անընդունելի է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է ոչ միայն Արցախը և նույնիսկ միջանցքը, այլև օրինականացնելու է մոտավորապես մինչև 1000 քառակուսի կմ տարածք, որն օկուպացրել է ՀՀ-ում։ Պետությունն ընդունել է մոտ 210 քառակուսի կմ-ի կորուստը՝ նախ 42, ապա 167 քառակուսի կմ-ի զավթումը։ Նրանք մոռանում են, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները հենց այնպես տվել են Ադրբեջանին, հետո էլ հիմնավորել, որ այդ ճանապարհներն իբր նրանցն են։
2022 թվականի երրորդ եռամսյակում անշարժ գույքի առքուվաճառքի նվազումը, ըստ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի, պայմանավորված է սեպտեմբերյան դեպքերով:
Հայկական ապրանքները բարձր մաքսատուրքերի կիրառման և այլ խոչընդոտների պատճառով միշտ էլ տեղ չեն ունեցել թուրքական շուկայում։ Սակայն այս տարի մի պահ արտահանման կտրուկ աճ արձանագրվեց, ինչն անկեղծորեն զարմացրեց շատերին։ Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում իրականացվեց դեպի Թուրքիա։
Եվրոպական Միության անդամ երկրների կառավարությունները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ծովով տեղափոխվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի վերին շեմ սահմանել 60 դոլարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ աղքատացման բոլոր գործոններն ուժգնանում են, իսկ գներն աճում են ավելի արագ ու բարձր տեմպով, քան անապահով խավերի եկամուտները:
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում:
Տարին մոտենում է ավարտին, իսկ Հայաստանի կառավարությունը հապշտապ ընդունում է ֆինանսական տարակուսելի շարժեր ու հավելյալ ծախսեր ենթադրող նախագծեր։ Տպավորություն է, թե նման գործելաոճը միտումնավոր է, որպեսզի տարեվերջյան թոհուբոհի մեջ կառավարության գործունեությունը վրիպի քաղաքացիների ուշադրությունից և մնա աննկատ, հետևաբար նաև՝ զերծ քննադատությունից ու դժգոհության ալիքից։
Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
«Գնացեք, այդ տղային ասեք, որ վախերից դրդված քայլերը բերելու է նոր կորուստների». Գեղամ Նազարյան
Այսուհետ անշարժ գույքի հարկով հարկել նաև պետական և համայնքային սեփականության հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունները, ավելացնել անավարտ շինությունների գծով քաղաքացիների հարկային բեռը և շինարարության թույլտվությունների երկարաձգման համար նախատեսել բավական բարձր տեղական տուրքեր:
Իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները. թանկարժեք մեքենաներ ու առանձնատներ են գնում, արտասահմաններում են անցկացնում իրենց հանգիստը, պետության հաշվին ճամփորդում են տարբեր երկրներում, ճոխ ծախսեր են անում ու վայելում կյանքը։
«Բեռնատարի այն վարորդները, որոնց հետ ես մշտական կապի մեջ եմ, մեկ ամսից ավելի է՝ Վրաստանում են: Բեռնատարները 20 օրից ավելի Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա էին, իսկ հիմա, որ էկոնոմիկայի նախարարը նշում է, թե դրական տեղաշարժ կա, այդ տեղաշարժը կապում է Թբիլիսին շրջանցելու հետ: Այսինքն՝ 1 ամսվա ընթացքում բեռնատարներին հաջողվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին շրջանցել, և նա նշում է, որ դա մեծ առաջընթաց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ինչպես նաև գների և ծավալների վերաբերյալ մանրամասները, դեռևս ուսումնասիրվում է Թաիլանդի համապատասխան իշխանությունների և մասնավոր ընկերությունների կողմից», – ասել է դիվանագետը:
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» մոգական բառերով իշխանության եկած նորեկները, որոնք գրանդիոզ ծրագրեր ունեին աղքատության հաղթահարման վերաբերյալ, պարզվում է՝ հերթական ձախողումն են արձանագրել:
Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստին որոշեց պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների ծախսերի ֆինանսավորման պլանը: Գործուղումների համար նախատեսված բյուջեն կավելացվի 30 միլիոն դրամով, իսկ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության բյուջեն՝ 180 միլիոն դրամով։
Միջադեպից հետո պետական անվտանգության մարմինները հետաքննություն են սկսել։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու որոշման մասին նախագծին։
Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է, ասաց, որ 10 օրից պարզ կլինի։
Ահազանգեր ենք ստանում ՏՏ ոլորտից, որ դրամի արժևորման արդյունքում ռիսկերի առաջ են կանգնել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վիճակագրության կոմիտեի հրապարակած՝ 2021 թվականի աղքատության ցուցանիշին․
Տարբեր մարզերի տարբեր ծրագրերի համար տրամադրած գումարը 22 միլիարդն անցել է. Գնել Սանոսյան
Շինարարական թույլտվություն ստանալու տեղական տուրքերի չափը կբարձրանա. Տիգրան Խաչատրյան
Տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ կրիպտոարժույթների պատմության, աշխարհագրության, առավելությունների, դրանց զարգացման հեռանկարների և կրիպտոգործարքների տեսակների վերաբերյալ։