Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաղորդագրության համաձայն, նախնական գնահատականներով, 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս:
Մինչ Թուրքիայում լիրան շարունակում է աստիճանաբար արժեզրկվել և 1 դոլարին համարժեք լիրան հասնում է 27․50-ի, իսկ 1 եվրոյին համարժեքը՝ 29․10-ի, մի շարք վարկանիշային ընկերություններ փորձում են գնահատականներ տալ Թուրքիայի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։
Արցախահայության՝ Հայաստան արտագաղթով պայմանավորված՝ նոր սպասումներ են ձևավորվել նաև անշարժ գույքի շուկայում։ Որքան էլ բարոյականության տեսանկյունից թվում է, թե այդպես չպետք է լիներ, այնուհանդերձ կան մարդիկ, ովքեր փորձում են մեր հայրենակիցների դժբախտության վրա փող աշխատել։
«Transparency International-Վրաստան» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ այս տարվա առաջին 6 ամիսներին վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է 34 տոկոսով:
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 360 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆինանսավորման նպատակով:
«Դուխով վարչապետի» պաշտպանությունն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 75 տոկոսով՝ միջին կատարողականից շուրջ երկու անգամ բարձր չափով։
2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին, ըստ aliq.ge-ի՝ գրում է BusinessPressNews-ը:
2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանից կատարվող ներդրումների ծավալն աճել է 7 անգամ, հայտնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը:
2023 թվականի սեպտեմբերի 26-ից արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան:
Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։
Ընդհանուր նյութական կորուստները խիստ նախնական գնահատումներով կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար։
Շինարարության ծավալը 2023-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.3 տոկոսով:
Քաղաքացիական հասարակության 20 կազմակերպություններ Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Մոնղոլիայից, Ուգանդայից, Ուկրաինայից և Ուզբեկստանից, ինչպես նաև 7 միջազգային բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ) վերանայել իր մոտեցումները հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների նկատմամբ:
Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ նախարարը հիշեցրեց, որ փաստացի առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով եկամուտները նախատեսված են եղել 1 տրլն 104 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 230 մլրդ դրամ և դեֆիցիտը՝ 125 մլրդ դրամ:
Վրաստանը հեղուկ գազ (LPG) ամբողջությամբ ներկրել է Ռուսաստանի Դաշնությունից, հայտնում է Վրաստանի նավթ ներմուծողների միությանը:
Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր կեղծ քարոզչական թեզերը տիրաժավորող պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձրել են ապրելու համար հրաշալի երկիր, պաշտոնական տվյալները բոլորովին այլ բան են ասում։ Դրանք փաստում են, որ իշխանությունների հայտարարությունները կեղծիք են ու կտրված իրականությունից։ Օտարերկրացիներն ամենևին էլ չեն պատրաստվում իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ Դրա ամենացայտուն արտահայտությունը տեսնում ենք անշարժ գույքի շուկայում։
Հիմա հավանաբար պարզ է, թե ինչո՞ւ խոստանալով, այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանել տեսախցիկները։ Նույնիսկ ավելացրեց, որպեսզի ավելի շատ տուգանի ու տուգանքներ գանձի քաղաքացիներից։
Տարեկան գնաճը Հայաստանում նվազել է, ինչը հնարավորություն է տվել Կենտրոնական բանկին վերանայել տևական ժամանակ իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությունը և էժանացնել փողը։
8 ամսում Վրաստանը բեռնատարներից ստացել է 118 մլն 349 հազար լարի եկամուտ։
Ինչքան պիտի քաղաքականապես տհաս լինես, որ հետևողականորեն փչացնես հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված ես հազար թելերով։ Մի բան, ինչը հինգ տարի շարունակ համառորեն արեց Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։ Ոչնչացրեցին այն ամբողջ անվտանգային համակարգերը, որոնք ստեղծվել էին տարիների աշխատանքի արդյունքում և, որոնք լավ, թե՞ վատ, ծառայում էին իրենց նպատակին։
Վրաստանում առաջիկայում վառելիքի թանկացում է սպասվում, հայտարարել է Նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունում այդ հարցը քննարկման և տարբեր տարբերակների մշակման փուլում է:
2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել, գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է «Financial Times» պարբերականը։
«Ապագայում պլանավորում ենք 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում կատարել»:
Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, գրում է BusinessPressNews-ը:
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում:
Խաղողագործներին համատարած սնանկացում է սպասվում։ Սա գուցե դեռ չի երևում, բայց ամեն ինչ տանում է դրան։
Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները կրկին լարվել են։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընդհուպ՝ բարձր մակարդակով։ Այս իրավիճակը մինչև ո՞ւր կհասնի, դեռ վաղ է գնահատել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նման սրացումներ մեկ անգամ չէ, որ եղել են։ Բայց դրանք գնալով խորանում են և նոր երանգ ստանում։ Հայաստանի իշխանություններն անթաքույց գնում են աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու ճանապարհով։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից առաջ, զրուցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։