Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով:
Կառավարությունը առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ խաղամոլությունը Հայաստանում հասցված է ազգային անվտանգության խնդրի մակարդակի. խաղում են բոլորը՝ չափահասները, անչափահասները. խիստ վտանգավոր է, որ այս չարիքը հասել է նաև բանակ։
2023 թվականին դոլարի փոխարժեքը միջինում կկազմի 438 դրամ։ Այս մասին նշված է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023» զեկույցում։
ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։
ՀԾԿՀ-ում քննարկվում է ջրի սակագնի բարձրացման, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցերը՝ ՈւՂԻՂ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտարարեց, որ խմելու ջրի սակագինը բարձրանալու է՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով։
Այս ցուցանիշը 0.36 տոկոսային կետով նպաստել է երկրի ընդհանուր գնաճին։
2022-ի սեպտեմբերին հացը (ցորենի՝ բարձր տեսակի) 2021-ի համեմատությամբ թանկացել է 20.7%-ով։
2021 թվականին Իրանում թողարկվել է կոմպակտ Tara սեդանը, որը վերափոխված է Peugeot 301 մոդելից:
Տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և արգելեց հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող շահումով խաղերի գովազդը։ Տոտալիզատորների գովազդը թույլատրվեց միայն սահմանափակ տարածքներում։ Ականջահաճո ձևակերպումներ էին տալիս, իբրև թե հասարակությանը այդպիսով հեռու են պահում խաղամոլությունից:
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», – ընդգծել է փոխքաղաքապետը:
Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա, Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում վիճակագրությունը բարձր աճեր է արձանագրում։ Դա ենթադրում է մարդկանց եկամուտների ավելացում, ինչն էլ պիտի հանգեցներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման։
Մինչ տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով ավելանում է, հարկերի հավաքման աճի տեմպն ընկնում է, այն էլ՝ բավական կտրուկ։ Թեև թվում է՝ հակառակը պիտի լիներ. ինչքան տնտեսական ակտիվությունը բարձրանում է, այնքան պիտի ավելանային տնտեսության մեջ ձևավորվող հարկերը, հետևաբար՝ նաև գանձվող հարկային եկամուտները։
2022 թվականի 10 ամսում գինու արտահանումն աճել է 6,2 տոկոսով։ Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է գրեթե 201 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գինի։
Կառավարությունը կշարունակի հարկային արտոնություններ տալ ՏՏ ոլորտի կազմակերպություններին. ավելին՝ այս ոլորտի ընկերությունները հարկային արտոնություններից զատ՝ կստանան նաև այլ տեսակի աջակցություն պետբյուջեի հաշվին։
Ինչպես հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը, Կատարը Թուրքիայի համար կարող է նոր ֆինանսական աղբյուր դառնալ։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով:
2022 թվականի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.9 տոկոսով:
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ահազանգում է՝ Հայաստանի Կառավարությունը որքան էլ պնդի, որ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ քաղաքացիների վրա հարկային բեռը չի ավելանալու, իրականում այդ հարկային բեռն ավելանալու է, պարզապես ոչ թե ներդրման պահին, այլ մի փոքր ժամանակ անց։
Դեռ 2018 թվականին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե՝ «կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ»:
Սև ուրբաթ-ի կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է Visa Classic և Mastercard Standard քարտերի տրամադրման արշավ՝ հնարավորություն տալով ոչ միայն արտոնյալ պայմաններով ստանալ այդ վճարային քարտերը, այլև, համապատասխան ընտրության դեպքում, մասնակցել Visa քարտապանների համար Google Pay-ով անկանխիկ գնումներից գումարի վերադարձի արշավին: Դրա շրջանակում Google Pay-ով վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ Visa քարտապանները կստանան cashback:
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ սովորաբար ռազմավարությունը, ռազմավարական նպատակները որոշում են և հետո, որպեսզի արդյունավետ իրականացնեն՝ պրոցեդուրաներ են մշակում, որոնք, տնտեսագետի խոսքով՝ կարևոր են։
Այսօր խորհրդարանում քաղաքացիների համընդհանուր եկամուտների հայտարարագրման վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանն ասաց, որ բոլոր ժամանակների կառավարությունները, ցանկացած բան որ ուզում են անել, մեջբերում են միջազգային փորձը, բայց կիսատ են մեջբերում։
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ համակարգը կներդրվի 2023 թվականից, փուլային տարբերակով քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները։