«Կատարվել է ապօրինի խուզարկություն և բռնագրավում: Տնտեսվարողի գործունեությունը տևական ժամանակ խաթարվել է, որի իրավունքը չունեին. մինչև հիմա կան մասնաճյուղեր, որոնք չեն աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում արձագանքելով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացված խուզարկություններին՝ նշեց ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Անցած տարի Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները բավական ակտիվ աճեցին։ Եթե նախորդ տարվա վերջին դրանք կազմում էին շուրջ 3 մլրդ 230 մլն դոլար, ապա արդեն 2022թ. վերջին հասան 4 մլրդ 109 մլն դոլարի։
Հետագա ընթացքի վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։
Թեթև, էլեգանտ ու գրավիչ, ինչպես հովազը։ Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի վերադարձը Հայաստան դարձավ ոգեշնչում ու խորհրդանիշ «Հովազ» գինիների արտադրության համար։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան թեթև մեքենաների արտահանման արժեքը կազմել է 75,6 միլիոն դոլար, ինչը 338,1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից. 2021-ին այս ցուցանիշը կազմել է 17,3 միլիոն դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մի քանի ժամով 30 տարի փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը մարդասիրական բեռներ տեղափոխելու համար բացել-փակելուց, արտգործնախարարի Թուրքիա կատարած այցից և Չավուշօղլուի հետ հանդիպումից ու արված հայտարարություններից հետո, կրկին ակտիվացել են Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ խոսակցությունները։ Հնչում են հայտարարություններ, որ սահմանի բացումը մեծ լիցք կհաղորդի Հայաստանի տնտեսությանը, կնպաստի առևտրի շրջանառությունների ավելացմանը, մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։
Կառավարությունը մեծ գումարներ է ծախսում պետական բյուջեից, բայց այդպես էլ չի կարողանում նորմալ պայմաններ ապահովել գյուղատնտեսության զարգացման համար։ Միշտ մի աղետ, մի վնաս անպակաս է լինում։
Կենտրոնական բանկը շարունակում է աննախադեպ բարձր պահել բանկից դուրս եկող փողի գինը, որքան էլ դրա հետևանքով տուժում է տնտեսությունը, կորուստներ է ունենում հատկապես տնտեսության արտահանելի հատվածը։
Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում ինչ-որ կերպ մեղմել տնտեսության կորուստները։ Անցած տարի պետական բյուջեից 25 մլն դոլար տվեցին ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն, իսկ մյուսներին անտեսեցին։ Թեև ՏՏ-ն, կարելի է ասել, դրամի արժևորումից տուժած՝ աջակցության ամենաքիչ կարիքն ունեցող ոլորտներից մեկն էր։
Յունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար:
«Առաջարկ-պահանջարկի բախման ականատես եղանք նաև 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսաստանում հայտարարվեց մոբիլիզացիա. Հայաստան վերադարձողների մեծ հոսք սկսվեց։ Այս դեպքում գերխնդիր էր դարձել պարզապես բնակարաններ գտնելը, ինչը դարձյալ բերեց բնակարանների վարձավճարների թանկացման. շատ դեպքերում անգամ եռակի թանկ գնով էր անհնար դարձել բնակարան գտնելը»,- ասաց Գրիգորյանը։
Յունիբանկը ներկայացնում է փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված նոր վարկ, որը տրամադրվում է եվրոյով՝ 5% և 6% տարեկան տոկոսադրույքներով։ Վարկը ժամկետը կազմում է մինչև 5 տարի։
Տիգրան Մարկոսյանն ասաց, որ մինչև այդ օրենքի ընդունումը Հայաստանում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավական կարգավորումներ առկա չէին, որը բերել էր նրան, որ «զեղչ» երևույթը դարձել էր վերացական մի բան, որի նկատմամբ շատերն արդեն հավատ չունեն:
168.am-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է:
Փետրվարի վերջին Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը ՀՀ տնտեսությանը տրված «Ֆիթչ»-ի գնահատականը համարում է դրական՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դեռ 2022 թվականի տարեսկզբից հնարավոր ռիսկերի և մարտահրավերների կանխատեսումներ կային, որոնք ամբողջ տարվա ընթացքում նաև պահպանվել էին:
Հայաստանը Թուրքիա և Սիրիա 157 միլիոն դրամի օգնություն է ուղարկել. գումարը տրվեց պահուստայի ֆոնդից
Կառավարությունը 240 միլիոն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը
Կառավարությունը 17 միլիարդ դրամ հատկացրեց ասֆալտապատման համար
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հավանականության մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայում արված հայտարարությունը շատ ուղիղ հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։
Կոմիտեն հրապարակում է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամից ավելի գումարով տուգանված հարկ վճարողների ցանկը։
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր կողմերի ազգային շահերի փոխհամաձայնեցման հիմքով, այլ ոչ թե մեկի պարտադրանքով։
Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե Հայաստանում վերացրել է համակարգային կոռուպցիան։ Հիմա այդ մասին այլևս նախկին էնտուզիազմով չեն խոսում։
Վիճակագրական ծառայությունը հերթական անգամ արձանագրել է հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում. 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 9.4%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 3.3% գնաճ:
Օրերս ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր՝ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է շուրջ 20 տոկոսով:
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի շարունակվող լիակատար շրջափակումն արտադրության մի շարք ոլորտներում հանգեցրել է լրջագույն խնդիրների։
Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։
Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։
Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 27.5 մլն դրամի չափով տուգանք:
Հանքագործների և մետալուրգների միությունը պատրաստել է հոլովակ, որը հիշեցնում է հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի կարևորությունը։ Ոլորտի պատասխանատու գործելաոճը ոչ պակաս կարևոր է։