2018 թվականի հունվար-հունիսի արդյունքներով՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ աղբյուրը մնում է Ռուսաստանը։ Այս երկրին բաժին է ընկնում տարվա առաջին կիսամյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 23.6%-ը։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 12%, երրորդում Իրանը՝ 9.2%։
Օրեր առաջ հրապարակվեց առաջին կիսամյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների և ներդրումային հոսքերի ցուցանիշները, որոնք բավականին լուրջ քննարկման առիթ հանդիսացան, ինչը, իհարկե, հասկանալի է, քանի որ ներդրումները հանդիսանում են տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից մեկը:
ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակեց 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։
Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա մեկ տարում՝ 2018 թ. հուլիսի 1-ից մինչև 2019 թ. հուլիսի 1-ը, իր ստուգումների պլանում ընդգրկել է 1192 ստուգումներ, որոնցից բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված են՝ 886, միջինում՝ 270, և ցածր ռիսկայնության խմբում՝ 36 կազմակերպություններ։
Մեզ՝ միամիտներիս, թվում էր, որ ստուգումը պետք է գոնե նախնական պատասխանի հանրությանը հուզող հարցերին՝ ինչպես է հանքի շահագործումն ազդելու Սևանի ջրերի, Ջերմուկի վրա ազդեցության, մարդկանց առողջության վրա, ինչ վտանգներ կան ցիանիդի օգտագործման հետ կապված, և այլն։
Նորից մեր կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառի «թույլտրություն» էր խնդրում ԱԺ-ից: Նորից պատգամավորների մի մասը մտահոգված էր լճի ապագայով: Նորից բնապահպանները խորհրդարանի պարիսպների տակ այպանում էին գործադիր ու օրենսդիր իշխանություններին:
Թե ո՞րն է խնդրի լուծումը, տնտեսվարողը նշեց, որ կա ՀՀ կառավարությունը, որն ինքը պետք է բանակցի վրացական կողմի հետ, ոչ թե գործարարները։ Ըստ նրա՝ Հայաստանի միակ ցամաքային ճանապարհը Լարսն է, իսկ վրացիները խնդիր չունեն, որովհետև կարող են օգտագործել Ադրբեջանից եկող երկաթգծային ուղին, և թանկացումը մեծ չի լինի։
Հայաստանում շատ է խոսվել և խոսվում փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին։ Սակայն իրականում խնդիրն այն է, որ հստակ վիճակագրություն չկա ՓՄՁ իրական վիճակի մասին՝ քանի տնտեսվարող սուբյեկտ կա իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն է ապահովում ՓՄՁ-ն, և այլն։
Օգոստոսի սկզբից կառավարությունում ակտիվ քննարկվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Տարբեր գերատեսչությունների ու ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, իսկ վերջին հանդիպմանն էլ ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ամեն կերպ խոչընդոտում է «Եվրոպական միություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասնագետներին՝ տեխնիկական աուդիտ անցկացնել գործարանում։
«Կոռուպցիան ու մոնոպոլիաները Հայաստանում շատ խիստ փոխկապակցված են եղել, քանի որ խնդիրը եղել է պետական համակարգի, պետական պաշտոնյաների ներգրավվածությունը տնտեսության մեջ»:
«Առանձին շուկաներում, այո, կան որոշ գնային բարձրացումներ, բայց գնաճի մակարդակն ընդամենը 2.3 % է, և դա թիրախավորված այս տարվա ցուցանիշի նվազագույն մակարդակն է։ Այսինքն՝ որպես այդպիսին՝ գնաճ չունենք, սա է իրականությունը»։
Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում հանքարդյունաբերության թեման։ Կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այն հարստությունից, որն ունի՝ հանքային պաշարներից։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վստահ է՝ կոմիտեն փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին որևէ կոշտ վարչարարությամբ չի նեղացնում։
Գաղտնիք չէ, որ շրջանառության հարկի ռեժիմում աշխատող փոքր տնտեսվարողները շարունակում են թաքցնել իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրությունը։
Կենտրոնական բանկն ակնկալում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
«Բարեգործության համար գումարներ են մտնում Հայաստան, բայց այդ տրամաբանությունը պետք է փոխել, որովհետև 100 դոլար ուղարկեցինք, մարդը ծախսեց, հետո ի՞նչ է անելու»:
«Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի, քան 50 կգ: Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ»:
Որքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, ամեն դեպքում, 2017 և 2018 թվականներին բարձր տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելը հիմնավորումներ ուներ։
«Պետք է ձևավորվի կառույց, որը լինի առաջատարը, այլ ոչ թե ուժային կառույցը՝ ԱԱԾ-ն զբաղվի դրանով։ Դա էլ է պետք, որովհետև ռիսկերը, հակահեղափոխության վտանգները շատ մեծ են, բայց պետք է իրականանենլ արդյունավետ քայլեր»։
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը տպավորիչ է:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։
Առայժմ որևէ մասնագիտական վերլուծություն չի հրապարակվել, թե ինչու մեր հոսանք մատակարարող ընկեությունն այդքան կտրուկ նվազեցրել է հարկային վճարները տարվա սկզբից:
Լա՞վ է սա, թե՞ վատ՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը 1.5-2 տոկոսային կետով պայմանավորված է շահումով խաղերով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։
Ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։
Մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
«Տվյալ անձը 2010-2017 թթ. 5 անգամ քաղաքացիություն է փոխել, 5 անգամ՝ անձնագիր, և վերջին 1 ամսվա ընթացքում 13 սահմանահատման դեպք է ունեցել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Քչի ու շատի խնդիրն այդքան կարևոր չէ. կարևոր է ընդհանուր համատարած գողությունը, որ եղել է»,- ասում է Վահագն Խաչատրյանը։