ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի վերջին փոփոխեց ՀՀ տարածքում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը և 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ։ Գործող 21 բանկերը 2 տարի ժամանակ ունեին և պետք է իրենց կապիտալն արդեն 2017թ. հունվար 1-ի դրությամբ համապատասխանեցնեին ԿԲ նոր պահանջին։
ՀՀ արտաքին պարտքի առաջին շեմը՝ 50%-ը, մեր երկիրն անցել է, և պարտքը ՀՆԱ-ի 52.3%-ն է, սակայն դա մտահոգիչ չէ, այլ ընդամենը 50%-ի շեմն անցելուց հետո որոշակի փոխվում է վարքագիծը՝ դեֆիցիտը ծրագրավորվում է 3%-ից պակաս:
«Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մեր ներքին խնայողությունները միշտ էլ եղել են բավարար բյուջեի պակսուրդը բավարարելու համար: Բայց դրա համար պետք է վստահություն և տեխնիկական հնարավորություններ»:
2016 տնտեսական տարին հաջող չէր. գրանցվեց տնտեսական ակտիվության թույլ՝ 0,5%-անոց աճ, իսկ ՀՆԱ իրական աճը կանխատվեսվող 2,2%-ի փոխարեն՝ կազմեց ընդամենը 0,2%։
Այլ կերպ ասած՝ նորաստեղծ ֆինանսական կազմակերպությունների հսկողության պալատն արդեն սանձազերծել է սեփականության վերաբաշխման նոր գործընթաց: Իսկ դրա պատճառը կարող են ներկայացնել հարևան երկրի ներքին քաղաքական կյանքին հետևող փորձագետները: Այդ երկրի կառավարական շրջանակներում կլանային պայքարը նոր փուլում է հայտնվել:
«Նպատակն է՝ ունենալ զրո դժբախտ պատահար: Մենք ունենք նաև դրսից բերված մասնագետներ, որոնք հետևում են գործընթացին և սովորեցնում են տեղի մասնագետներին՝ ինչպես հետևել աշխատանքային անվտանգությանը»:
«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Գարանդա» խմորեղենի արտադրամասի բացումն իրենց «Փոքր բիզնեսի զարգացման» ծրագրի ընդամենը մի էպիզոդն է: Նա ասաց, որ այս ծրագրի շրջանակում իրենք կյանքի են կոչել Գնդեվազում՝ 14, իսկ Գորայքում՝ 10 փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր:
Գործադիրի նիստում այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագիրը։
Այս տարվա առաջին 2 ամիսների տնտեսական ակտիվության աճը տպավորիչ էր՝ 6%-ի միջակայքում։ Տպավորիչ էին նաև արդյունաբերության և ծառայությունների ոլորտի երկնիշ աճի, արտաքին առևտրի ցուցանիշները։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:
Կառավարությունը ցանկանում է ամեն գնով պահպանել վստահության մակարդակը՝ ֆիքսել այն որոշակի նիշի վրա և թույլ չտալ, որ իջնի։ Իսկ դրա համար ձեռքբերումները պետք է ներկայացնել առանց շտապելու, ճիշտ ժամանակին և մաս-մաս։
Հարկահավաքության ավելացման երկրորդ գործոնը, ըստ Մակարյանի, տնտեսական ակտիվությունն է, որ ՌԴ-ում իրադրության բարելավման շնորհիվ մեզ մոտ էլ է բարելավվել:
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 901.3 մլրդ դրամ կամ 5 մլրդ 961.2 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 25.7 մլրդ դրամով։ Այդ թվում՝ կառավարության արտաքին պարտքը դոլարային արտահայտությամբ գրեթե չի փոխվել և մնացել է 4.3 մլրդ դոլարի սահմաններում։
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը 168.am-ի հետ զրույցում ենթադրեց, որ դա, հնարավոր է, ստվերի կրճատման արդյունքն է։ Նա նշեց, որ փոքր ու միջին բիզնեսի վրա Հարկային ծառայությունը լրացուցիչ ճնշումներ չի գործադրել։
Ադրբեջանը հստակ ազդակներ է ուղարկում և հասկացնում` «հարգելի բարեկամներ, մեր գազային կազմակերպությունն առաջին խոշոր հարկ վճարողներից է, և չէինք ցանկանա այլ տրամադրություններ առկա տնտեսական և առևտրային հարաբերություններում»:
Եթե աճի այս տեմպերը տրամաբանական ինչ-ինչ բացատրություններ ունեին, ապա ծառայությունների ոլորտի աճի մասին հրապարակված կրկին երկնիշ՝ 11,1 «գոլդ» համարով աճը դժվար է ընկալել ու մեկնաբանել:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` բոլոր 2009 տեղամասերի նախնական տվյալներով:
«Հայաստանը բաց է ներդրումների համար: Մենք ունենք մեր ներդրողներին առաջարկելու բաներ, և մենք նրանց համար ստեղծում ենք պայմաններ, որտեղ նրանք կարող են իրականացնել նորմալ բիզնես, փող աշխատել, ստեղծել նոր աշխատատեղեր և հարկեր վճարել»:
Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք (ըստ խոստումների) օտարերկրյա ներդրումներին և որոշ համեմատություններ բերել՝ նախորդ տարիների և մեր հարևան երկրների հետ։
Ապրիլի մեկն այս տարի շուտ սկսվեց: Մոտ 40 օր շուտ սկսվեց իրար խաբելու գործընթացը: Նախընտրական քարոզչության շրջանակներում քաղաքական գործիչները մեծ-մեծ խոստումներ են տալիս:
Այս ընտրարշավի ամենամոդայիկ խոստումներից մեկը դարձել են օտարերկրյա ներդրումները։ Գրեթե բոլորը ներդրումներ են խոստանում. ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ, ոմանք կոնկրետ թվեր են նշում, ոմանք՝ ոչ։
«Ես իրատեսական եմ համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող։ Այդ 3 հանգամանքների դեպքում նոր ես ծրագրերը համարում եմ իրատեսական»:
Վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, պատասխանում է՝ տանը սափրվելուց։ Այս կարճ անեկդոտի օգնությանը նախկինում նույնպես մի քանի անգամ դիմել ենք, որպեսզի ցույց տանք, թե պատճառահետևանքային կապ ասվածն ինչպես կարող է խեղաթյուրվել և ներկայացվել` ըստ նպատակահարմարության։
«Ես շատ ջանք պետք է ներդնեմ, որ պատգամավոր ընտրվելու դեպքում այս գաղափարները կյանքի կոչեմ: Այսինքն` իսկապես նոր գաղափարներով մարդկանց մուտքը խորհրդարանում անհրաժեշտ է, բայց միայն երիտասարդները չէ, որ ունեն այդ հնարավորությունները»,- հավելեց Գ.Մինասյանը:
2 տարվա անկումային շրջանից հետո բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները (կամ ինչպես ընդունված է ասել՝ տրանսֆերտները) կարծես թե վերականգնման նշաններ են ցույց տալիս։
Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն՝ օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը:
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին: Դուք բոլորդ չեք պատկերացնում՝ ինչքան կարևոր գործ եք արել»:
Դավիթ Հարությունյանը նշեց՝ երբ առաջին անգամ իրենք որոշում էին կայացնում՝ կատարելու այս «կարևոր» քայլը, բավականին բարդ էր, դեռևս պարզ չէր՝ ԱՃԹՆ-ն ինչ է, արդյունքները ոչ այնքան ակնհայտ էին, թեև կային վերլուծություններ, բայց այդքան հստակ չէին:
Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ-Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։
Մեծահարուստներն ու քաղաքական ուժերն այս բոլոր խոստումներին «Նախընտրական տնտեսական ծրագիր» անունն են տվել: Տվել ու գցել են նախընտրական գործընթաց: