Այս անգամ այդ մարդիկ «հյուրախաղերով» Ջերմուկում էին, «հեղափոխության պահապաններ» կոչվող խմբակի ներկայացուցիչները, քաղաքի տարբեր վարչական շրջաններից հավաքագրված անձինք, նրանց միացել էին նաև իշխանական մի քանի պատգամավորներ, վարչական շրջանների ղեկավարներ, նրանց տեղակալները, որոնք էլ իրենց հերթին եկել են «շրջիկ» աջակիցների համար որպես «գրուպպա պադդերժկի»։
168.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզում հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոբիլիզացված է եղել ողջ վարչական ռեսուրսը, մասնավորապես՝ մարզի կրթական հաստատությունները:
«Սկսած Արթուր Վանեցյանի այցից Մոսկվա, որը տեղի ունեցավ պաշտոնական հանդիպման կազմակերպմամբ ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ։ Սա ցույց է տալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ուժը միջազգային ասպարեզում և հունիսի 20-ից հետո այն ծառայեցնելու է իր հնարավորությունները Հայաստանի ազգային շահերին։ Արթուր Վանեցյանը վարչապետի, թերևս, միակ թեկնածուն էր, որը նախընտրական քարոզարշավի շրջանում այցելեց Արցախ, այսինքն՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ նա եղավ Արցախում։ Այո, մենք ուզում ենք շեշտել, որ մեզ համար շատ կարևոր են այս երեք մայրաքաղաքների հետ մեր ունեցած հարաբերությունները՝ Ստեփանակերտի, Մոսկվայի ու մեր հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի։ Պատահական չէ, որ Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպեց մեր Վեհափառի հետ»,- հավելեց Սոս Հակոբյանը։
Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։
«Ինչքան էլ մանի կաշա ուտեն, էնքան ասֆալտ չեն կարողանա անել, ինչքան իմ նախագահության տարիներին ենք արել». Ռոբերտ Քոչարյան
Սյունիքի մարզ հունիսի 15-ին կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սյունիքի մարզի որոշ համայնքապետերի սպասում է քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկները։ Չնայած, այցի ժամանակ նա իր մուրճով չէր, սակայն ելույթները ինչպես միշտ սպառնալիքներով լի են, այս անգամ ուղղված, նրա իսկ բնորոշմամբ՝ Սյունիքի ակտիվ համայնքապետերին։
Դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն, որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եվ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։
Ընտրություններից առաջ իշխանության քաղաքական թիմն այնպես է իրեն պահում՝ կարծես Հայաստանը վերածել է դրախտի։ Տնտեսական այնպիսի աճերից ու զարգացումներից են խոսում, թվում է, թե մի ուրիշ իրականության մեջ ենք։
«Այս ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները գրեթե յուրաքանչյուր մարզում առնվազն 2 անգամ եղել են: Այսինքն՝ մեկ անգամ, մինչև մեր ծրագիրը ներկայացնելը, եղանք բոլոր մարզերում, ծանոթացանք մարդկանց խնդիրներին, որպեսզի մեր ծրագիրը թիրախավորված լինի: Այդ ամենի հիման վրա ներկայացվեց մեր նախընտրական ծրագիրը, որից հետո նորից եղանք բոլոր մարզերում, նաև՝ Երևանի վարչական տարածքներում, և այժմ էլ շարունակվում են այդ հանդիպումները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում են անվտանգային հարցերը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն է:
«Տեսնո՞ւմ եք, չէ՞, ձեռքին ինչ է․ երևի ուզում է մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է»․ Սերժ Սարգսյան
Երեկ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու գաղտնի փաստաթղթի․ այլևս կապիտուլյանտը չի լինելու իշխանության և նա դա շատ լավ գիտի․ Սերժ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզում էր։ Նա ելույթ ունեցավ Գորիսում, Որոտանում և մի քանի այլ համայնքներում, ի տարբերություն այլ բնակավայրերի, Որոտանում նրա ելույթը չէր ուղեկցվում մուրճով։ Այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի ելույթները հնչում էին սպառնալիքներով, այս դեպքում՝ ուղղված Սյունիքի որոշ համայնքապետերի։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասաց՝ որոշ համայնքապետերի սպասում են քրեակատարողական հիմնարկները։
Արցախյան վերջին պատերազմը, դրա արդյունքում Արցախի 75 տոկոսի կորուստը, մոտ 4.000-ի հասնող զոհերը, մի քանի հարյուրի հասնող անհետ կորածների և գերիների առկայությունը, գերության մեջ հայ զինվորների սպանությունները, հայ կամավորների Բաքվում ազատազրկումները դիվերսանտի անվան տակ Նիկոլ Փաշինյանին չեն ստիպում հրաժարվել մտքից՝ Ալիևը բնավ կառուցողական չէ, կամ ականապատ տարածքների քարտեզների դիմաց գերիների հանձնումը կառուցողականության դրսևորում չէ: Նման որակում կարելի էր լավագույն դեպքում տալ, եթե Ադրբեջանի ղեկավարն ազատ արձակեր հայ բոլոր գերիներին՝ կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը:
«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշված է Մինասյանի հրապարակած գաղտնի փաստաթղթում։
«Որևէ մեկը մեծ ակնկալիքներ չունի այս հանդիպումից: Բարձրաստիճան հայտարարություններ են եղել նաև այդ մասին, որ մեծ ակնկալիքներ չունեն այս հանդիպումից հարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց գոնե մեկ-երկու ուղղությամբ արդյունքը կարող է լինել ոչ վատ արդյունք նման հանդիպման համար: Այնուամենայնիվ, անկախ արդյունքից՝ ավելի լավ է նման հանդիպում, քան դրա բացակայություն նման փուլում, երբ կողմերը միմյանց նկատմամբ լուրջ մեղադրանքներ են հնչեցնում»,- ասաց վերլուծաբանը:
«Հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին»,- եզրափակեց հոգևորականը:
Ապրիլի 12-ին «168 Ժամ»-ը հրապարակել էր «Վ.Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրեն Ռուդոլֆ Սուրենի Հակոբյանի՝ բավականին ծավալուն ապացույցներով ծրարը՝ աղաղակող կոռուպցիայի մասին:
«Փաշինյանը գրագետ ձևով է խաղում բոլոր նախկին իշխանությունների թույլ տված սխալների վրա, դժգոհությունը կարողանում է կենտրոնացնել և այն ատելությունը, որը որչափ կարողացել է պահպանել նախկին իշխանությունների նկատմամբ, նրա քաղտեխնոլոգիական հաղթանակն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ծավալվող նախընտրական պայքարին և տեղեկությանը, որ Փաշինյանը ընտրությունների հաջորդ օրվանից 4 օր զբաղեցնելու է Հանրապետության հրապարակը:
«Ռուսաստանին անհանգստացնում է, որ Հայաստանը սկսել է ինքնաոչնչացման օպերացիա: Դա է սարսափելի»,- 168.am-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր-խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և հետընտրական հնարավոր իրադարձություններին:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մեղրու զորամասի և Մեհրաբի զորամասի հրամանատարների պաշտոնանկությանը։
Այսօր Ալիևն ու Էրդողանը միասին լինելու են Շուշիում։ Ստիպված ենք լինելու բոլորս ապրել հերթական ազգային ստորացումը։ Զարհուրելի զուգադիպությամբ` Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, իսկ Հայաստանի դրոշի օրը՝ այսօր, հունիսի 15-ին, Էրդողանն Ալիևի հետ գնում է Շուշի։ Թուրքերը շատ բծախնդիր են սիմվոլների հանդեպ։ Մեր դրոշի գույներից ամեն մեկը մի կարևոր ու վեհ գաղափար է խորհրդանշում։ Հիմա այդ գաղափարներն ուզում են ոտնատակ տալ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։
Էդ չմարդը բացահայտ ասում է՝ եթե 60% չտանի, խնդիրներ են առաջանալու. Սերժ Սարգսյան:
Սա պարզ ուղերձ է, որն ընտրողներին հասցնելու համար ընտրություններին մասնակցող բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մնացել է ընդամենը չորս օր։ Այդ ուղերձի կարևոր նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում պարտվելու են ոչ թե ընտրություններին մասնակցող այս կամ այն ուժերը, այլ Հայաստանը։
Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն իրենց տերերին ցույց են տալիս, որ մինչև վերջ գնալու են, հասցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա. «Իրենց տերերը մեր երկրի, մեր ազգի թշնամիներն են, որոնք դարեր շարունակ ուզում են ոչնչացնել հայ ազգը: Մենք շատ դժվարությամբ մեր բաղձանքին հասանք, ունեցանք անկախ պետություն, ունեցանք անկախ Արցախ, իսկ դա թշնամաբար հանձնվեց մեր թշնամիներին: Իրենք իրականացնում են մեր թշնամիների երազանքը»:
Այժմ որդեգրվել է այլ գործելաոճ, նախարարությունում գաղտնի շինծու ծառայողական քննություններ են անցկացվում և նյութերը փոխանցվում են կա՛մ դատախազություն, կա՛մ քննչական ծառայություն, որպեսզի Վաղարշակ Հարությունյանը պաշտոնավարման դադարեցումն իրականացնի նշված մարմինների միջնորդությամբ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է:
«Առաջինը էտ կապիտուլյանտն ա իր թիմակիցների դեմ ցուցմունքներ տալու». Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի, «իշխանական խմբակի» և հայտնի ձայնագրության մասին
Երեկ երեկոյան համացանցում հրապարակվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ հանուն պետության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ արդեն չի տիրապետում իր հոգեկան վիճակին։