«Տեսնում են, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, և շատերն ուղղակի չեն հանդուրժում այս իրավիճակը». Արտակ Զաքարյանը՝ զինվորականների պաշտոնանկության մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մեղրու զորամասի և Մեհրաբի զորամասի հրամանատարների պաշտոնանկությանը։

«Մեզ համար գաղտնիք չէ, որ բանակը, Զինված ուժերը, որպես պատվարժան մարդիկ, որպես ամեն օր իրենց ծառայությունը պատվով իրականացնողներ, շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում մեր սահմաններին, և շատերն ուղղակի չեն հանդուրժում այս իրավիճակը։ Քաղաքական զսպվածությունը հասկանալի է, զինվորականները, ուժային բոլոր կառույցների ծառայողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական զսպվածություն։ Սակայն կան իրավիճակներ, որտեղ մարդիկ՝ որպես պատիվ ունեցող մարդիկ, հայ մարդիկ ուղղակի շատ դեպքերում չեն կարողանում հանդուրժել ստեղծված իրավիճակը։ Այդպիսին է մեր բանակի մեծ մասը»,- նշեց Արտակ Զաքարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930