Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը Հայաստան Կարապետյանն է, ով Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանի կինն է: Առհասարակ Կարապետյանների ընտանիքում դպրոցի տնօրեններ էլի
Ապրիլի 20-ին «Ի՞նչ կա փակ հանդիպմանը խոսելու Օնիկ Գասպարյանի առաջարկի հետևում, ի՞նչ բաց հարցեր են սպասում նրա բաց պատասխանին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչի համար հիմք է ծառայել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետի տարածած հայտարարությունը: Սրան էլ նախորդել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությունը, ինչին ևս անդրադարձել ենք։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված ու անորոշ մնալ։ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի երկշաբաթյա հրադադարի ժամկետի ավարտին ընդառաջ՝ հակամարտությունը գտնվում է պատերազմի ու բանակցությունների միջև փխրուն սահմանագծին։
Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։
#ՀԻՄԱ. ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆ Է. #ՈՒՂԻՂ
Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան
Մենք չենք կարող անտեսել մեր ապրածը, մեր կյանքը, մեր պատմությունը: Այս մասին «Հայոց Ցեղասպանության և փոփոխվող տարածաշրջանը» խորհրդաժողովի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Մենք մեր ընդդիմադիր գործընկերներից 2 բան ենք ուզում։ Առաջինը, որ մեզ չկպնեն, երկրորդը՝ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա՝ իռացիոնալ է՝ ըստ մեզ, որովհետև հակասում է նախևառաջ իրենց շահերին։ Իմ հույսն այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմն ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչականը»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ին ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից թիրախավորելուն։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ մայիսի սկզբին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ինքնին շատ կարևոր քաղաքական միջոցառում է, որը բերել են նախընտրական էտապ, որը եվրոպական էլիտաների կողմից միջամտություն է ընտրական գործընթացներում։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի Հայաստանում գտնվելու փաստը՝ բարձրաձայնելու համար 2 բլոկ խնդիրներ։
Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) գործարանի կառուցման նախագիծը առաջին հայացքից տեխնոլոգիական առաջընթացին և տարածաշրջանային մրցունակության ամրապնդմանն ուղղված քայլ է։ Սակայն նման նախաձեռնությունները պետք է դիտարկել ոչ միայն թվային տնտեսության զարգացման տրամաբանության մեջ, այլև՝ էներգետիկ համակարգի կառուցվածքային սահմանափակումների համատեքստում։
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է փոխանցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել:
Ո՛չ այն ժամանակ, ոչ՛ էլ այսօր այդ վտանգավոր հայտարարությունը հասկանալու մանդատ ու պատասխանատվություն ունեցողները չէին/չեն հասկանում, որ դա հայտարարություն էր պետության վերջնական լուծարման մասին: Այն պարզ պատճառով, որ առանց էլիտաների՝ պետություն չի կարող լինել՝ ըստ դասագրքային կանոնի: ՔՊ-ն՝ զբաղեցնելով վերնախավի նոմինալ դերը, անցած տարիներին ոչ միայն չփորձեց կամ փորձեց, բայց չկարողացավ իրական վերնախավ դառնալ, այլև տիրապետելով քարոզչաֆինանսական ռեսուրսներին՝ կազմաքանդեց ոչ միայն ու ոչ այնքան՝ եղած քիչ թե շատ էլիտաները, այլ վերնախավի գաղափարն ի բնե:
ՆԱԽԿԻՆՆԵՐԸ՝ «ՆԵՐԿԱՆԵՐԻ» ՇԱՐՔԵՐՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Երբ դու հայրենիքի կոնցեպտը, պատմական հիշողության կոնցեպտը, հավատքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել՝ շատ բաներ կարող են լինել օֆիսի հետ, և այո՛, Սահմանադրության փոփոխությունն էլ է միտված «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը»։
«Իրանը խփելու է այն տեղերին, որտեղ, ըստ Թեհրանի, կենտրոնացած է սպառնալիք Իսլամական հանրապետության համար»,- այս մասին այսօր 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման եթերում նշել է ռուս լրագրող, քաղաքական մեկնաբան Աբբաս Ջուման՝ անդրադառնալով Իրանի դեմ պատերազմին ու դրա հետևանքներին Հարավային Կովկասում:
Ապրիլի 17-ին «44-օրյայի զեկույցի հանրայնացման հետ կապված՝ Փաշինյանը պլաններ ունի. ինչո՞ւ ԱԺ-ում նա շրջանցեց պատերազմական կարևոր դրվագները» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող ելույթին:
Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում անկլավների թեման փոքր-ինչ հետին պլան է մղվել, սակայն կասկած չկա՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանային սահմանազատման թեման անպայման կվերադառնա արդիական օրակարգ։ Այսպես, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը հրապարակում է հարևանների օգտին տարածքային զիջումների հավանական սցենարը՝ սկսած Տիգրանաշենի (Քյարքի) անկլավի շուտափույթ հանձնումից, «որը կկտրի Հյուսիս-Հարավ ռազմավարական ճանապարհը՝ կտրելով Սյունիքը հյուսիսից»։
Շուրջ 10 օր առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Մեղրիի նախկին համայնքապետ, նախկինում ընդդիմադիր պատգամավոր, ապա կտրուկ ընդհատակ անցած Մխիթար Զաքարյանի վերաբերյալ ՀՀ Գլխավոր Դատախազությունը հարուցել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթ:
Դեռ Երևանից ավտոերթ կազմակերպելու, մարդկանց բերման ենթարկելու ու դրա միջոցով Գյումրիի Վարդանանց հրապարակում «Վարչաբենդի» համերգին մարդաշատության տպավորություն ստեղծելու՝ Նիկոլ Փաշինյանի ջանքերը հօդս ցնդեցին այնպես, որ երեկոյան արդեն խայտառակ ձախողված փաշինյանական համերգի ձայնը երևի դեռ հնչում է Գյումրիի ավագանու ընտրություններում պարտված ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ականջներում, որոնց ուսերին էր դրված Վարդանանց հրապարակի լեցունությունն ապահովելու «սուրբ պարտականությունը»:
«Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվել է՝ ընտրություններով, իշխանափոխությունից հետո էլ իշխանություն չեն կարողացել կազմել մեր քաղաքում։ Հիշում եք՝ 2020 թվականի աղետից հետո Սյունիքի համայնքապետերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, բայց կեսից չգիտեմ իրենց պոչերն ուր մտցրեցին ու լռեցին, դարձան իրենցից, բայց Գյումրիում այդպես չեղավ, այստեղ միասնական կանգնած են»,- հավելեց Գևորգ Ավագյանը։
«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է` ինչ ցանկով է մասնակցելու հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություներին։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Մենք ընտրում ենք Հայաստանը. իրեն չհարգող պետությունը հարգանքի չի արժանանում ոչ ոքի կողմից. Թաթոյան
«Իրենք Ազգային պատկերասրահում շամպայնով, ելակով և դասական երաժշտությամբ նշում էին 100-օրյակն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական սպասարկման շրջանակներում բժիշկներ կային, որ ստացել էին 13 000 դրամ աշխատավարձ, կամ սոնոգրաֆիստները 130 հիվանդ են սպասարկել՝ 1 հիվանդի համար 1 սոնոգրաֆիայից ստանալով 1300 դրամ»,- 168․am-ի հետ զրույցում միջոցառմանն այսպես արձագանքեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
«Ազատ արձակե՛ք ու հռչակե՛ք Միքայել Սրբազանի անմեղությունը»․ Գյումրիում շարունակվում է հաջակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ստորագրահավաքը։
Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։
Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։