Այսօր լրացավ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի հրաժարականի նախանշած վերջնաժամկետը: Վարչապետի հրաժարականը պահանջող մեծաթիվ խմբեր կրկին անհնազանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ: Ոստիկանության կողմից ողջ օրը պարբերաբար բերման էին ենթարկվում բողոքի ակցիաներին մասնակից քաղաքացիները: Բերման էր ենթարկվել նաև սփյուռքահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանը:
«Մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանը տեխնիկական ֆիգուր է, նա կարող է ձեռնտու լինել, նա փորձառու մարդ է, հեղինակավոր, բայց այդ ֆիգուրը հարմար է միայն Փաշինյանի ռեժիմի չեզոքացման համար, եթե նա կհամաձայնի, այսինքն՝ դա հուղարկավորող թիմ է։ Ամենակարևորն այն է, որ չկա ակնհայտ, միանշանակ այլընտրանք հասարակական ընկալումներում, այսինքն՝ նաև հայկական քաղաքական ավանդույթներում չկան հաջողված կոալիցիաներ»,- ասաց Կոլերովը։
Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել։
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը չընդունեց ընդդիմադիր 16 ուժերի ներկայացրած վերջնագիրը և հրաժարական չներկայացրեց։ Դրան հետևեցին անհնազանդության ակցիաներ, փակվեցին տասնյակ, գուցե հարյուրավոր փողոցներ Երևանում ու մարզերում։ Կարո՞ղ էին անհնազանդության ակցիաներն ավելի մարդաշատ լինել։ Այո, կարող էին։ Եթե դրանք մարդաշատ չէին, նշանակո՞ւմ է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։ Ոչ, չի նշանակում։
«Այս պահին էլ դեռ չեմ պատրաստվում դիմումը ներկայացնել, որովհետև կան քայլեր, ու ինձ պետք է ներսում լինել, հասկանալ, գործել։ Գոնե իմ դուրս գալով որևէ բան չի փոխվելու, բացի հասարակության այն սպասումներից, որ բոլորը սպասում են, որ առաջինը ես դուրս գամ։ Ես ինքս երբեք չեմ եղել այն պատգամավորը, որը երբեք չի վախեցել իր կարծիքն ու մոտեցումն ասել՝ թեկուզ խմբակցության ներսում։ Կարծում եմ՝ այն մարդիկ պետք է այդ հարցի շուրջ մտածեն, ովքեր տարակուսել են և հաճախ շատ անարդար են մոտեցել հարցերին զուտ նրա պատճառով, որ կա խմբային մոտեցում և ոչ թե՝ արժեհամակարգային մոտեցում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Քիչ առաջ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից ոստիկանները ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին խցկեցին ավտոմեքենան և տարան ոստիկանական բաժանմունք։ Հիշեցնենք, որ հանրապետությունով մեկ քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են սկսել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։
Քաղաքացիները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը. ՈՒՂԻՂ
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետեւեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-
Իշխան Սաղաթելյանը հանդես է գալիս «Հայրենիքի փրկության շարժման» ուղերձով
«Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց, որ էսօր ոչ մեկին մի պատասխան չեն տալիս, չեն ասում՝ ամեն մեկը մի տան տղամարդ են, երեխեք ունեն: Երկու կոպեկ երեխու կաթի փողը կտրեցին»,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի զորամասի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ հավելելով, որ 72 ժամ հետո այդ զինծառայողները համարվել են անհետ բացակայող, և աշխատավարձներն այլևս չեն տրվել:
168.am-ի հավաստի տեղեկություններով`Պետական եկամուտների կոմիտեն այս պահին ստուգումումներ է իրականացնում «Դերժավա» ընկերությունների խմբի բոլոր միավորումներում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:
Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
Կա մի թյուրըմբռնում, թե Վազգեն Մանուկյանը սոսկ ընդդիմության կոմպրոմիսային թեկնածուն է։ Դա բացարձակ այդպես չէ։ Վազգեն Մանուկյանը նախևառաջ այս «իշխանության» ամենափոխզիջումային և ընդունելի թեկնածուն է։ Նա իսկապես միակն է։
Այսօր ժամը 12-ին լրանում է 16 կուսակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված ժամկետը՝ հրաժարական ներկայացնելու համար։ Դա տեղի չունենալու դեպքում ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են ողջ հանրապետության տարածքում անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի ենթարկվելու այդ վերջնագրին և հրաժարական չի ներկայացնելու, այսինքն՝ մեծ հավանականությամբ, գործելու է երկրորդ սցենարը՝ անհնազանդության ակցիաներ։ Միաժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում գեներացվում է հնարավոր քաղաքացիական բախման սպառնալիքի մասին թեզը։ Դա գեներացվում է այն համատեքստում, որ ընդդիմության գործողությունները հղի են քաղաքացիական բախման վտանգով։
Ռազմական փորձագետը շեշտեց՝ անգամ ամենամարտունակ բանակին է հնարավոր մատնել պարտության. «Կարելի է զարգացումներն այն կերպ ուղղորդել, որ ուղղակի բանակը պարտվի, և աղետի առջև կանգնի պետությունը: Դու ուղղակի անում ես այնպիսի քայլեր, որով ինքդ քո սեփական զինված ուժերի մարտունակությանը հասցնում ես հարված: Իհարկե, դա արվում է էլի ու էլի ծղրտան դեմագոգիայով, հայրենասիրական շղարշով պատված»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանն է։
Mediaport թելեգրամյան ալիքը սկանդալային ձայնագրություն է տարածել, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից:
Որևէ մեկն այսօր չի ասում, իհարկե, բացի Էրդողանից ու Ալիևից, որ կա միջազգային իրավունք։ Մարդիկ ԱԺ-ում նստած կա՛մ խաբեբա են, կա՛մ հիմար, որովհետև եթե այսօր մարդիկ ասում են, որ մեկ հոգին խաբել է բոլորին, ապա կա բանաձև՝ խաբողը սրիկա է, խաբվողը՝ հիմար։ Մենք պետք է ընտրենք՝ խաբվե՞լ ենք, թե՞ ոչ, անձամբ ես չեմ խաբվել։ Այդ հայտարարությունը հրադադարի համաձայնագիր է, որն իր հրադադարի վերաբերյալ բովանդակային մասից բացի, պարունակում է միջազգային իրավունքին հակասող բոլոր դրույթները, և Հայաստանի խորհրդարանում նույնիսկ այսօր մենք այդ մասին չենք լսում։
«Աներկբա է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և պետք է հեռանա իր թիմի հետ միասին, բայց այդ հեռացման գործընթացը պետք է տեղի ունենա Ազգային ժողովում, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ քաղաքացիական բախումներ»,- ասաց Գրիգորյանը։
«Կհայտարարեի ստվերային կառավարություն: Կառավարության կազմը կհայտարարեի, տարածքը կնշեի՝ որտեղ է գործելու, և այդ կառավարությունը կսկսեր զուգահեռ աշխատել: Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի տարբեր մարզեր, համայնքներ կհամախմբվեին այդ կառավարության շուրջը, և ռեալ կառավարումը կանցներ այդ համաժողովրդական, ստվերային կառավարությանը: Փաստի առաջ կանգնեցվելով՝ իշխանությունը կփոխվեր ինքնիրեն»:
18-ամյա Արամե Գրիգորյանը Պաշտպանության բանակի 2 ամսվա զինծառայող էր, երբ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ: Հետախուզական դասակում ծառայող երիտասարդը, իր խոսքով, նոր էր սկսել ծանոթանալ զինվորական կյանքին, երբ իր ու զինակիցների սովորական կիրակնօրյա առավոտը փոխվեց:
Ռուս թուրքագետ և քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպումն անցավ նորմալ մթնոլորտում։ Նրա որակմամբ՝ դրական էր, որ կողմերը հարաբերությունները որակեցին՝ որպես գործընկերային, դաշնակցային, ռազմավարական, քանի որ միշտ չէ, որ նման մակարդակ արտահայտող որակումները տրվում են քաղաքական տարաձայնությունների պատճառով, խոսվեց ռուսաց լեզվի կարևորությունից, ինչը ևս պատահական չէր։ Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական կողմը ցույց է տալիս, որ տրամադրված է կառուցողականորեն աշխատել Ղարաբաղում անվտանգություն ապահովելու ուղղությամբ։
«Դա պարզ պոպուլիզմ է և իրավիճակի մանիպուլյացիա. փաստն այն է, որ այդ գործոնները կան, և փաստն այն է, որ մեր արժութային շուկան դուրս է եկել հավասարակշռությունից, և առկա են արժեզրկման ինտենսիվ ճնշումներ»:
168.am-ը զրուցեց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի հետ` պարզելու, թե որքանով են իրատեսական առհասարակ որևէ կուսակցության գործունեությունն արգելելու հեռանկարները:
Այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի ՌԴ առաջին աշխատանքային այցի շրջանակում ըստ էության պարզաբանեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների առաջիկա աշխատանքը։
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն և ընդհանրապես առաջին օտարերկրյա այցը նախարարի պաշտոնում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից առաջ արարողակարգային հատվածում նախարարները ողջունեցին միմյանց։
Առաջիկա կառավարությունն ունենալու է երկու հիմնական առաքելություն՝ կայունացնել հետպատերազմյան քաղաքական վիճակը երկրում և պատրաստել հասարակությանը արտահերթ ընտրությունների: Կարևորագույն խնդիրներից է լինելու՝ կասեցնել պետության հետագա քայքայումը, ինչպես նաև՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականութունը և սահմանների անվտանգությունը: Աներկբա է՝ պետք է լինեն հանդարտ, արդար և ազնիվ արտահերթ ընտրություններ։