Բացառիկ ձայնագրություն. Սերժ Սարգսյանը մերժում է Ալիևի՝ Արցախի 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկը
Mediaport թելեգրամյան ալիքը սկանդալային ձայնագրություն է տարածել, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից:
@bagramyan26 տելեգրամ ալիքի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ․
-Լուկաշենկո․ «Տո՛ւր Ալիևին Ղարաբաղի 7 շրջանները, նա քեզ 5 միլիարդ կվճարի առաջին փուլի համար»
-Սերժ Սարգսյան. «Ես նրան կտամ 6 միլիարդ. Թող նա հրաժարվի 7 շրջաններից»։
Հայկական սոցցանցային տիրույթում և տելեգրամ ալիքներում տարածվող աուդիո ձայնագրության մեջ զրուցակիցները ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն են։
Ս.Ս.-Մենք ուզում ենք ապրել անդորրի ու խաղաղության մեջ։ Բայց ցավոք, մեր ցանկությունը բավարար չէ։
Ա.Լ.-Տես, դու ասում ես` մենք շրջանները կտանք, իսկ հետո նրանք կսկսեն կռվել։ Իսկ եթե չսկսե՞ն…
Ս.Ս.-Ինչպե՞ս չեն սկսի…150000 բնակչություն ենք թողնում այնտեղ։
Ա.Լ.-Ես էլ դա եմ ասում։ Եթե մենք կազմակերպություն ենք (ՀԱՊԿ-168.am), ուրեմն եկեք պաշտպանենք, այնպես անենք, որ պատերազմ չլինի։
Ս.Ս.-Իսկ ինչպե՞ս կանեք։
Ա.Լ.-Օրինակ, մենք պետք է Լեռնային Ղարաբաղ որոշակի խաղաղապահ ուժեր ուղարկենք։ Չէ՞ որ մենք այնտեղ կռվելու չենք գալիս, այլ պայմանավորվածություններին հետևելու։ Այստեղ քո դիրքերն, ինձ թվում է, թույլոտ են։
Ս.Ս.-Ի՞մ դիրքերն են թույլոտ։ Ինչո՞ւ։
Ա.Լ.-Դե դու ասում ես` չեմ տա 7 շրջանները, որովհետև հետո դու կսկսես իմ դեմ կռվել։
Ս.Ս.-Իսկ ինչո՞ւ պետք է հենց այնպես հանձնեմ։
Ա.Լ.-Ինչո՞ւ հենց այնպես։ Նա (Ալիևը-168.am) կվճարի։ Եթե հիշում ես, նա առաջին փուլի համար քեզ 5 միլիարդ էր առաջարկել։
Ս.Ս.-Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող նա հրաժարվի։
Ա.Լ.-Ինչի՞ց։ 7 շրջանների՞ց։ Ի՞նչ ես խոսում։ Տես եթե դու տաս այդ շրջանները, կարող ես ասել գնացեք ու Ռուսաստանի հետ մի 20000 հոգի տարեք, թող հարցը լուծեն, բայց դու չես ուզում զիջել։
Ս.Ս.-Լսիր, Ալեքսանդր, ես չեմ կարող դա անել, որովհետև այդ 7 շրջանները նվաճվել են այնտեղ զոհված 5000 կյանքերի միջոցով։
Ա.Լ.- Հետո ի՞նչ։
Ս.Ս.-Դե եթե դա քեզ համար ոչինչ է, ինձ համար ոչինչ չէ…