«Օնի՛կ Գասպարյան, Անդրանի՛կ Մակարյան, Վարդա՛ն Նշանյան, 15 րոպեից այստեղ չեղաք, մենք անում ենք այն, ինչ պիտի անենք». անհետ կորած զինվորի ծնող
«Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք, որ երեխան գնաց, իր կյանքից գնաց, որ էսօր ոչ մեկին մի պատասխան չեն տալիս, չեն ասում՝ ամեն մեկը մի տան տղամարդ են, երեխեք ունեն: Երկու կոպեկ երեխու կաթի փողը կտրեցին»,- լրագրողների հետ զրույցում Էջմիածնի զորամասի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ հավելելով, որ 72 ժամ հետո այդ զինծառայողները համարվել են անհետ բացակայող, և աշխատավարձներն այլևս չեն տրվել:
Մեկ այլ զինծառայողի ծնող նշեց, որ 50 օր ոչ մեկից ստույգ տեղեկություն չեն կարողանում իմանալ, թե իրենց տղաներին ինչ է պատահել. «Ոչ մի հետ եկող զինվորի հետ չենք կարողացել հանդիպել, բոլորն այստեղ անձեռնմխելի են, ոչ մեկին թույլ չեն տալիս»:
Նա նաև տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունում իրենց ասել են, որ այս պահին աշխատում են, ծառայողական քննություն է ընթանում. «Ասեցին՝ ամենաուշը երկու օրվա ընթացքում ձեզ տեղեկություններ կհայտնենք՝ բացի այն, որ մենք գիտենք, որ տվյալ տարածք նոր պետք է մուտք գործվի: Բայց մենք ուզում ենք իմանալ՝ վերջը մեր տղաներն ինչի՞ համար գնացին մատաղ եղան, ո՞ւմ համար, ո՞վ ինչ անկնալիք ուներ, որ նման գործողության են ուղարկել, իրենց ոչ խոհեմ քայլով: Բոլորովին այլ ուղղությամբ են գնացել»:
Հարցին, թե ժամկետը՝ երկու օր, ինչո՞վ է պայամանավորված, անհետ կորած զինծառայողի ծնողը պատասխանեց. «Ասել են՝ փաստերը հավաքագրվել է, հիմա համադրման փուլն է»:
Արդյունքների մասին խոսելիս՝ Անահիտ Ադոյանը նշեց, որ երեկ հանդիպել է Էջմիածնի այն զորամասի հրամանատարի հետ, որտեղ հավաքվել են այսօր: Նա հրամանատար Արսեն Աբգարյանին փոխանցել է իր տեղեկությունները. «Ես իրեն երեկ ասել եմ՝ կամ դու մեզ հետ ես, կամ մեր դեմ ես, հանեք ձեր համազգեստը, ու այն բոլոր տղաները, ովքեր որ հետ են եկել, այնպես չի, որ ուրախ չենք, որ հետ են եկել… իրենց ընկերների, զինակից ընկերների արյունը չհարգելով՝ մնացել են զորամասի ներսում, պարտավոր են գալ ու մեր կողքին լինել:
Ես իրեն ասեցի, որ հնարավոր է՝ դու էլ լինեիր այդ զոհերի մեջ, որովհետև կան հավաստի աղբյուրներ, ունեմ ես ձայնագրությունները բոլորի, որ ձեզ ժերտվա են ուղարկել: Նույն անձնավորությունն ասում է, որ մենք, կրակոցները լսելով, նույն սարի հակառակ կողմից բարձրացել ենք, որ օգնենք քիմիկներին, մեզ գեներալ՝ ինքը անունը տալիս է՝ Անդրանիկ Մակարյանը, ասել է՝ հետ նահանջ, այսինքն՝ մի՛ գնացեք ու մի՛ օգնեք: Այդ տղաները այստեղ են ու իրենք էսօր հետ նահանջով հետ են եկել, ու հիմա իրենք որպես դասալիք են կոչվում»:
Հարցին, թե քանի՞ զինծառայող է մեկնել, և քանի՞սն են հետ նահանջով եկել, ծնողները պատասխանեցին. «62-ից 22-ը հետ են եկել, 40-ը չկան, որից 34-ը մեր զորամասն է, 6-ն էլ՝ ռազվեդկան է»:
Անահիտ Ադոյանը բոլորի ներկայությամբ նաև զանգահարեց Արսեն Աբգարյանին. «Արսեն ջան, էսքան ժողովուրդը էստեղ կանգնած է, ինչի՞ դուրս չեք գալիս»:
Ի պատասխան՝ նա հայտնեց. «Մենք հայտարարություն ենք արել՝ 5-5 բոլորիդ պատրաստ եմ ընդունել»:
«Ուրեմն դու ուշադիր լսի՝ դու ո՛չ Հռոմի պապն ես… ու դու պարտավոր ես այս 34 ծնողներին պատասխան տալ»,- ասաց Անահիտ Ադոյանը:
«Ես ձեզ ընդունել եմ, պատասխանը տվել եմ»,- նշեց հրամանատարը:
Ի վերջո, ծնողները մուտք գործեցին զորամաս: Լրագրողներին թույլ չտվեցին: Հանդիպումից հետո դուրս եկած ծնողներից Անահիտ Ադոյանը նշեց.
«Անդրանիկ Մարգարյանը, Վարդան Նշանյան, գրողի տարած, մեկ էլ Օնիկ Գասպարյան, իրենք 15 րոպեից ստեղ չեղան, մենք անում ենք այն, ինչ պետք է անենք:
Արսեն Աբգարյանն ասեց՝ ես զեկուցեմ, ես թքած ունեցա իր զեկույցի վրա, ես անձամբ վերցրի հեռախոսը ու Վարդան Նշանյան հրամայեցի՝ էստեղ պետք է լինի ու 15 րոպեից:
Մալխասյա՛ն, կանչի էն տղերքին, ովքեր 21-ին մեր տղաների հետ մարտի դաշտում են եղել, կամ իրենք հանում են ֆորման, կամ մեկ-մեկ ես իրենց ինքնասպանության եմ հասցնելու, ես՝ Վարդանի մաման»:
Այս պահին ծնողներից, հարազատներից մի քանիսը զորամասի շտաբում են, մյուսները դրսում սպասում են: