«Սրանով ֆեյք նյուզի հարցը ոչ թե կարգավորվում է, այլ սրանով ցողունային բջիջներ են ներարկվում ֆեյք նյուզին, որովհետև սրանով այն արտոնվում է: Այս նախագիծն այնքան անգրագետ է գրված, որ ընդհանրապես չի հետապնդում այն նպատակը, որը ներկայացված է հիմնավորման մեջ, այլ լրիվ հակառակն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նոր նախագծին, որով ԶԼՄ-ներին արգելելու են հղում կատարել անանուն աղբյուրներին:
Խոսելով Արցախի պարտության վերաբերյալ՝ բանակից, հրամկազմից ու գեներալիտետից հանրության սպասումների մասին՝ Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ որևէ սպասում պետք չէ նրանցից ունենալ, որովհետև մենք, ցավոք սրտի, չունեցանք զինվորական էլիտա։
Ռուսաստանի Դաշնությունը փետրվարի 1-ից օդային սահմանը բացել է ՀՀ քաղաքացիների համար, և հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են լքել Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ մի շարք քաղաքացիներ փետրվարի 1-ին չկարողացան մեկնել Ռուսաստան, քանի որ օդանավակայանում պարզել էին, որ կորոնավիրուսային հիվանդության թեստը հանձնել են այնպիսի կազմակերպությունում, որն իրավունք չուներ ՌԴ մեկնող քաղաքացիներից թեստ վերցնել, մինչդեռ իրենք տեղյակ չեն եղել նոր կարգից։
Անհետ կորածի քեռի Էմիլ Սարգսյանը մեկն էր անհետ կորածների այն հարազատներից, որը մի քանի օր պաշտպանության նախարարի հետ հանդիպում պահանջելուց հետո այսօր պաշտպանության նախարարությունում հանդիպեց Վաղարշակ Հարությունյանի հետ:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը` հետպատերազմյան իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Արագած Ախոյանը՝ իր նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին. ՈւՂԻՂ
Մեր օրակարգում է Ներքին գործերի նախարարության ձեւավորման գործընթացը. Փաշինյան
Սոնա Աղեկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի, ներքաղաքական իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ
Անհետ կորածների հարազատները կրկին ՊՆ-ի դիմաց են. ՈՒՂԻՂ։
Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո պետք է հայտարարություններով հանդես գար. Փոստանջյան:
Արամ Հարությունյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Վահան Բադասյանին կալանավորելու դեմ բողոքի ակցիա. ՈՒՂԻՂ
«Մասնավոր ամենաստից մանկապարտեզի վարձը սկսվում է 70.000 դրամից». ծնող
«Քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ խմբեր ավելացնելու համար». Կարապետյան
Զարուհի Փոստանջյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Մանկապարտեզներում ընդունելության վերաբերյալ բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փաստացի իշխանություն չունի, այդ պատճառով փորձում է թողնել տպավորություն, թե բնականոն աշխատում է՝ իհարկե, փորձելով նաև Արցախի կորստի հարցը դարձնել երկրորդական և դրա փոխարեն քաղաքական օրակարգ ներբեռնել այնպիսի հարցեր, որոնք, ընդդիմության կարծիքով՝ առաջնահերթ չեն։ Այս ամենին ի պատասխան՝ ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստացի Արցախը կորցրած և երկրի անվտանգային համակարգը փլուզած իշխանությունը կրի պատասխանատվություն։
Ուզում ենք իմանանք՝ գերի՞ են, հանգիստ լինենք, մահացա՞ծ են, թող բերեն տան. անհայտ կորածի եղբայր
Ծնողներով մոտ 1400 մարմին դուրս ենք բերել, բայց էլի դիակներ ունենք. զոհվածի հայր Արտակ Գասպարյան
«Թող ծնողներից յան տան: Մեկին մի հատ սիլլա են տալիս, 50 հոգով հավաքվում են, գործ են ուզում անեն, բա չեն մտածո՞ւմ, որ մնացածս էլ էդ 5-10 հոգու կողքը կանգնած ենք: Կոչ ենք անում բոլորիդ, որ ձեր աշխատանքները նորմալ կատարեք, ոչ թե ընկեք ծնողների հետևից, այլ ձեր ենթականերին հավաքեք, ուղարկեք որոնողական աշխատանքների: Էսօր որ մի ծնողի հարց լուծվում ա, բոլորովս փոխանակ տխրենք, որ մարմին ենք հանել, բերելու ենք հանձնենք հողին, ասում ենք՝ «ախպեր ջան, քո հարցն էլ լուծվավ», էս ի՞նչ վիճակի եք մեզ հասցրել»,- ասաց անհետ կորածի հայրը: Ու հետո ավելացրեց, որ չեն գնալու, մինչև չհանդիպեն նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
«Վարչապետ կոչեցյալը խաբեց ծնողներին՝ «դրոն ենք մտցրել, վերտալյոտ ենք մտցրել», բայց…»
Ծնողն ա գնում, իր ձեռքով զինվորի մարմին հանում, որտե՞ղ ա էդ գրած. զոհվածի հարազատ
«Մի տղես զոհված ա, մեկը՝ անհայտ կորած, ումի՞ց ուզեմ, հարց եմ տալիս վարչապետին ու Պաշտպանության նախարարին, ո՞վ պետք ա ինձ պատասխան տա, եթե անգործության է մատնված, երեխեքը կռվել են, էսօր աֆիցերներին են հերոսի կոչում տալիս: Ինչի՞ համար են կռվել էդ երեխեքը, հայրենիքի, կռվի ժամանակ հայրենիքն իրանցն ա, խաղաղ պայմաններում իրանցը չի՞: Ոնց ուզում են՝ թող գտնեն մեր երեխեքին, տան»:
«Ինչքա՞ն կարելի ա՝ 3-4 ամիս ա տունը խաբես ու քնացնես, էդ մորն ասես՝ «գիտեք, քո երեխեն վաղն ա գալիս»»
«Ղեկավարությունն անգործություն է դրսևորում». անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
«Մեր ՊՆ-ն՝ որդեկորույս ծնողների հետ, անհետ կորած զինծառայողների հետ արդեն փորձում է ուլտիմատումային տոներով խոսել»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
«Կարող են լինել զինված խմբեր, ո՞նց են բացառելու, որ նրանց մոտ եղած զենքը կրակի։ Ինչ է՝ գիտակցված գնում են ռիսկի՝ ունենալով հավանականություն, որ այդ զենքը կարող է կրակե՞լ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գնում է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, ու չեմ պատկերացնում՝ արդյո՞ք պատկերացնում է, որ կարող է լինել քաղաքացիական բախում։ Բազմաթիվ մարդիկ, պատգամավորներ, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների, խնդիր ունեն անվտանգության, չէ՞ որ, երբ երկրի վարչապետի թիկնապահների քանակն ամեն օր ավելանում է, ինչպե՞ս կարող են այդ ցուցակով ընտրության գնացողներն անվտանգության խնդիր չունենալ, իսկ ընտրությունների գնալով՝ Փաշինյանը փորձելու է լեգիտիմացնել այս պատերազմում իր պարտությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։
«Բայց այստեղ ես տեսնում եմ մի հրաշալի տանդեմ, բարոյական տեսակետից շատ մեծ համատեղելիություն, թեև այս 3 տոկոսը, ում մասին խոսում էի, իրենք անձնական ջերմ կապեր հաստատելու անընդունակ են լինում առհասարակ, բայց այստեղ մենք տեսնում ենք ամուր ընտանիք: Ես այստեղ մի փոքր կասկածում եմ, իհարկե, չի կարելի մտնել մարդկանց անձնական կյանք, բայց չմոռանանք, որ իրենք անընդհատ համագործակիցներ են եղել, թեկուզ այդ խմբագրատանն աշխատելիս, իրենք անընդհատ միասին գործ են արել, երբ կա ընդհանուր նպատակ, իրենք շատ լավ իրար լրացնելով՝ դա իրագործում են: Իրենք նաև ամուսիններ են, բայց կարևոր է ընդհանուր նպատակները: Դատելով Աննա Հակոբյանի պահվածքից՝ ինքն էլ է մտնում 3 տոկոսի մեջ»,- ասաց հոգեբանը:
Ո՞վ է ՌԴ-ից, Չինաստանից ՀՕՊ-երը գնելու պայմանագրերը չեղյալ հայտարարել. Վոլոդյա Հովհաննիսյան
«Մենք դեռ ուղղակի չենք կարող դուրս գալ այդ շոկից, վշտի, սգո, վատթարին սպասելու հոգեվիճակից: Սա՝ մի կողմից, բայց հասարակությունը, բնականաբար, տարբեր շերտերից է բաղկացած, և ամեն շերտ իր յուրովի հոգեվիճակում է գտնվում: Այսօր արդեն կարող եմ փաստել, որ տրամադրությունների ակնհայտ փոփոխություն է տեղի ունենում: Թեկուզ զուտ ամենատարբեր ոլորտների փորձագետների վերլուծությունները երբ լսում ենք, այսպիսի համերաշխություն, մոտավորապես միևնույն գնահատականը տեղի ունեցող իրադարձություններին, այսպիսի համահունչ վիճակ ես չեմ հիշում: Նկատելի է, որ, մեղմ ասած, դժգոհությունները գնալով դառնում են ավելի մասսայական, բայց գործընթացը դանդաղ է տեղի ունենում»,- ասաց Նալչաջյանը: