168.am-ը հերթական անգամ ճիշտ էր. Հովսեփ Բեդևյանը դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/Bedevyan.jpg)
Դեռևս սեպտեմբերի 9-ին 168.am-ը կանխատեսել էր, թե ում այսօր կընտրի իշխանությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում:
Գրել էինք, որ 3 թեկնածուներից՝ Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան, նա է իշխանության սրտի թեկնածուն, նշել էինք պատճառները, թե հենց ինչու իշխանական խմբակցությունը նախապատվությունը կտա Հովսեփ Բեդևյանին:
Ի դեպ, ինչպես քվեարկության արդյունքները ցույց տվեցին, ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր պատգամավորներ իրենց քվեն տվեցին հաղթած թեկնածուին. Վերջինս այսօր Ազգային ժողովում ստացավ 80 կողմ ձայն:
Մանրամասները՝ տեսանյութում