Բաժիններ՝

Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն

Չեխիայի արևելքում գտնվող «Լիբավա» զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել, միջադեպի վայրում կան վիրավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չեխիայի բանակի մամուլի ծառայությունը։

«Մենք լուրջ միջադեպի հետ գործ ունենք «Լիբավա»-ի ուսումնական տարածքում, որտեղ պայթել է դեռևս անհայտ տեսակի զինամթերք: Ցավոք, տեղում կան վիրավորներ», – հայտնել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում:

Հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանությունը հետաքննում է արտակարգ պատահարը։ Վթարի վայր է ուղարկվել փրկարար ծառայության ուղղաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս