
Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: