Բաժիններ՝

Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան

Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսը հայտնել է, որ հունիսի 16-ին անհայտ զինված անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որում գտնվել են իր ընտանիքի անդամները. ոչ ոք չի տուժել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Հայրս, իմ վեցամյա եղբորորդու և անվտանգության երկու աշխատակիցների հետ միասին, հարձակման է ենթարկվել Տիմբա քաղաքից ոչ հեռու գտնվող Սուարես Կալի մայրուղու վրա… Նրանք չեն վնասվել, նրանց հետ ամեն ինչ կարգին է», – ասվում է փոխնախագահի հաղորդագրության մեջ։

Մարկեսը երկրի դատախազությանը խնդրել է հետաքննություն սկսել հարձակման փաստով: Փոխնախագահը մտահոգություն է հայտնել անվտանգության հետ կապված իրադրության կապակցությամբ Վալիե դել Կաուկայի դեպարտամենտում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավտոմեքենան, որով ընթանում էին փոխնախագահի ազգականները, գնդակոծվել է չորս անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930