
«Նայե՛ք այս տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին»

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Տավուշում Ադրբեջանին հերթական հայկական տարածքների հանձնումից հետո մեր գլխավոր ճանապարհը՝ Հայաստան-Վրաստան մայրուղին լիարժեք վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Նայե՛ք այս կից տեսանյութը, և կտեսնենք, թե որքան ամբողջությամբ է հիմա Ադրբեջանը տիրապետում մեր ամենառազմավարական ճանապարհներից մեկին։
Հուլիսին սպասվող նոր զիջումներից հետո ճանապարհի որոշ հատվածներ արդեն կհայտարարվեն Ադրբեջանի տարածք՝ դրանից բխող էլ ավելի աղետալի հետևանքներով։ Նույն ժամանակ սպասվում է Հայաստան-Իրան ճանապարհի մի մասի հանձնում թշնամուն «անկալվների» անվան տակ։
Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը շարունակվում է»։