Պատգամավորների դիմումն ուղարկվել է ՀՔԾ

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի ստորագրությամբ գրությունը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 19-ին 16:25-ի դրությամբ: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Գրությամբ առաջարկվում է՝ իրենց զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնելով՝ իրենց կողմից նախկինում հնչեցրած հայտարարությունները»,- ասաց Ս. Տռուզյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ գրությունն այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկքնչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու և որշում կայացնելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս