Գաղտնալսվածների պաշտոնական գրությունը դեռևս ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բաժին մուտք չի գործել

«Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի ստորագրությամբ պաշտոնական գրություն դեկտեմբերի 19-ի ժամը 15:30-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության ընդհանուր բաժին մուտք չի գործել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նա նաև հավելեց, որ լրացուցիչ տեղեկատվություն՝ պատգամավորների գրության հետ կապված՝ կհրապարակվի մեկ ժամից, երբ դատախազություն ներկայացվեն հաջորդ փաթեթները:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք հնարավոր չէ՞ գործն ընդունել առանց գրավոր դիմումի՝ հիմք ընդունելով պատգամավորների կողմից մամուլում հնչեցրած հայտարարությունները: Ի պատասխան Սոնա Տռուզյանը ընդգծեց, որ ֆիզիկական անձանց կողմից հաղորդումներ ներկայացնելու ընթացակարգը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածում և այնտեղ նախատեսված չէ, որ ֆիզիկական անձինք կարող են հաղորդումները ներկայացնել մամուլի միջոցով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս