Օձունի 6-րդ դարի հռչակավոր եկեղեցուն փլուզման վտանգ այլևս չի սպառնում: Մոսկվայաբնակ հայազգի գործարար Մովսես Ձավարյանի միջոցներով իրականացված վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է 271 մլն. դրամ, մինչդեռ ողջ հանրապետությունում մշակույթի նախարարության կողմից հուշարձանների վերականգնման 2014թ. բյուջեն կազմել է այս գումարի 60 տոկոսը միայն՝ 165 մլն դրամ:
Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից Եվրասիական միության ստեղծումը մի նախագիծ է, որի միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Սակայն, դեռ չծնված այն արդեն մեռած նախագիծ է, ինչը վկայում է, որ Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքի վերաինտեգրման բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հարավ-Արևմտյան թաղամասում՝ գազալցակայանում, դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղաջարդոնի:
Այս պահին դեպքի վայրում են բուժաշխատողները, ովքեր տուժողին տեղափոխել են հիվանդանոց:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ իր տան միջանցքում, ինքնասպան է եղել 54-ամյա մի տղամարդ՝ Ս.Մելքոնյանը՝ կապրոնե պարանով առաստաղից կախվելու միջոցով:
Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում:
Մեզ հայտնի է դարձել, որ առաջիկայում Պաշտպանության նախարարությունը կառավարություն կներկայացնի մի ուշագրավ օրենսդրական նախագիծ, որի համաձայն արտոնություններ են տրվելու ընտանիքի միակ արու զավակ զինծառայողին:
Երեկ արդարադատության նախարարության երթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր:
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Երևանի կրկեսի մոտ կառուցված բարձրահարկ շենքի տանիքին կհայտնվի աշխարհահռչակ «Հիլթոն» ապրանքանշանը և այսպիսով՝ Երևանում պաշտոնապես կբացվի «Հիլթոն» 5 աստղանի հյուրանոցը:
Նշել է նաև, որ այդ անձը խաղացել է իր զգացմունքների հետ հանուն գումարի, ինքը Սարգիսին խնդրել է, որ այլևս իրեն չզանգահարի, սակայն նա շարունակել է զանգահարել՝ իրենց հարաբերությունները չխզելու համար: Սարգիսն ամեն խոսակցության ժամանակ և նամակներով ասել է, որ իրեն շատ է սիրում:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. 70 վարորդ՝ անսթափ, 31-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, մայիսի 10-ին, ժամը 04.55-ին, բերման են ենթարկել 1972 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Գ.-ին, որի բաճկոնի գրպանում եղած ծխախոտատուփի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղ` չորացված, սուր հոտով, կանեփանման զանգվածով:
Քրեական գործի շրջանակներում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ միմյանց չհարգելու և չբարևելու պատճառով վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակի շրջանին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:
«Դա և՛ ինձ համար է նորություն, և՛ այն մարդկանց համար, ովքեր հետևում են գործունեությանս։ Կարմիր գլխարկը հեքիաթի այն կերպարն է, որ ամբողջ ներկայացումը տանում է։ Առաջին անգամ եմ խաղալու թատրոնում։ Ինձ համար դա և՛ շատ սպասված է, և՛ շատ պատասխանատու. այս դեպքում հանդիսատեսը երեխաներն են, իսկ նրանք իսսկապես անաչառ են, նրանց խաբել հնարավոր չէ։ Դու միանգամից ստանում ես քո աշխատանքի պատասխանը»:
Մայիսի 10-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Արթուր Մ.-ն և հայտնել, որ համագյուղացին հարձակվել է իր վրա ու քարով կոտրել իր ավտոմեքենայի դիմապակին:
Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ Արտաշիսյան 73 /10 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին
«Հունիսից մինչեւ հուլիսի վերջ, այնուհետեւ սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին Հայաստանում չեմ լինի: Համերգների մեծ մասը կլինեն անվճար ու բացօթյա, իսկ այն համայնքները, որոնք համերգի տոմսեր կվաճառեն, այդ գումարն էլ կուղղվի հատուկ ֆոնդի: Ցավոք, երաժիշտների մեծ խումբ ինձ հետ չի մեկնի, միայն պարի զգեստները կվերցնենք: Բեմում ինձ հետ կլինեն տեղի հայկական պարի համույթները եւ գուցե նաեւ տեղի հայ երգիչները համերգի բացումն անեն»:
Մայիսի 9-ին, ժամը 23.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 63 տան մոտ վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Հայկազ Հովհաննիսյանին:
«Իմ եւ հարեւանիս ոչխարները մտել են բակ, ծխախոտը ձեռքիս գնացի եկեղեցի ոչխարներին դուրս բերելու՝ հանդիպեցի տեր հորը: Ասում ա՝ պապիրոսդ դեն գցի, ասեցի՝ դու ով ես, որ ինձ ասես պապիրուսդ դեն գցի: Ես էլ չէի ճանաչում իրեն, չգիտեի, որ տեր-հայր ա: Ասում ա՝ հեսա գյուղապետին զանգեմ, ասում եմ՝ քեզ էլ, գյուղապետիդ էլ: Որ իմանայի՝ տեր հայր ա, սուս կանեի»;
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը։
Սիրուս կսպասեմ. «Ռեինկարնացիա» խմբի նոր տեսահոլովակը:
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ ներկայիս լավագույն մարզիչը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն է: Ըստ նրա, պորտուգալացի մասնագետի մակարդակին հասնելու պոտենցիալ ունի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վռամ Ջ.-ին:
2015թ. փետրվարի 20-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Կարինե Խեմչյանի 3 խոշոր եղջերավոր անասունը՝ 2 երինջը եւ ցլիկն անհետացել են:
Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին:
Մայիսի 9-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Մայիսի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆանտան-Չարենցավան ճանապարհին վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:
Վիճաբանություն, փոխադարձ հարվածներ և մահ՝ բուքմեյքերական գրասենյակում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիին և նրա գլխավորած պատվիրակությանը: