02 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

12:57 11.05.2015 | Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ՝ Արցախի, Տիգրան Մեծի պողոտաների, Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Վարդաշեն, Սարի Թաղ, Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերի:

12:36 11.05.2015 | Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է խորհրդարանում կուսակցությունների մանդատների թիվը

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընթացիկ տարվա մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:

12:08 11.05.2015 | Քարաթափում Կապան-Քաջարան հատվածում

Մայիսի 10-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ Կապան – Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

11:34 11.05.2015 | Նոր մանրամասներ՝ բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերված դիակի մասին (լրացված)

Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:

11:30 11.05.2015 | Դատախազի կողմից հարցաքննության չներկայացած վկաներին բերման ենթարկելու ցուցում է տրվել

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:

11:01 11.05.2015 | Ֆլորա Մարտիրոսյանի որդին ազատ է արձակվել ամերիկյան բանտից. news.am

Լոս Անջելեսում մարտի սկզբին փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին՝ Հենրի Գեւորգյանը, ազատ է արձակվել:

10:52 11.05.2015 | Վթար-վրաերթ Երևանում. shamshyan.com

Ժամը 09:30-ի սահմաններում Չեխովի և Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Ավետիս Մուրադյանի վարած Opel մակնիշի 96 AV 966 համարանիշի և 48-ամյա Աշոտ Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 57 DՏ 777 համարանիշի ավտոմեքենաները:

10:28 11.05.2015 | Բացահայտվել է «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում ճանաչված վիրաբույժին մահվան հասցրած քաղաքացու ինքնությունը. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրանտ Իսպիրյանն է:

09:37 11.05.2015 | Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:

22:28 10.05.2015 | «8 տարեկանից ընկել եմ մանկատուն, տանջվել եմ»

Երբ մտա տուն-ինտերնատի դարպասներից ներս` մի կին՝ փոքրիկ մարմնով, սայլակի վրա, բայց լայն ժպիտով և փայլող աչքերով ինձ դիմավորեց: Նա ուրախ էր, որովհետև իր մոտ մարդ է եկել: Կարինեն (անունը փոխված է) մի ձեռքի օգնությամբ իր սայլակն էր առաջ տանում, իսկ մյուս ձեռքն անշարժ կրծքի վրա էր պահում: Նա 50 տարեկան է, սակայն կշռում է ընդամենը 25 կգ:

22:09 10.05.2015 | Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

Մայիսի 10-ին, ժամը 20.46-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:

22:00 10.05.2015 | ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ, 12-15-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:

21:14 10.05.2015 | Օձեր՝ Երևանում և մարզերում

Մայիսի 10-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

12:09 10.05.2015 | Ռիտա Սարգսյանը հանդիպել է Genealogy խմբի անդամներին (լուսանկարներ)

Վիեննա մեկնելուց ժամեր առաջ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հանդիպել է Genealogy խմբի անդամներին, նվերներ հանձնել և հաջողություն մաղթել Եվրատեսիլ-2015-ի մեր մասնակիցներին:

10:48 10.05.2015 | Քաղցկեղի ապագան. բուժումը մոտ է

Քաղցկեղի բուժման հարցում նոր տեղեկությունները հեղափոխական են: Մինչև վերջերս քաղցկեղը բուժում էին այն հյուսվածքում, որտեղ այն ծագել էր: Աստիճանաբար քաղցկեղի արդյունավետ բուժումն ավելի հզորանում է, քանի որ գիտենք հիվանդի ուռուցքում տեղ գտած որոշակի փոփոխությունների մասին, անկախ նրանից, թե օրգանիզմի որ մասում է առաջացել քաղցկեղը: Այս մոտեցումը կոչվում է ճշգրիտ բժշկություն:

10:37 10.05.2015 | Ինչպես ընդունեցին Եվրատեսիլյան մասնակիցները Սիրուշոյին (լուսանկարներ)

Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից Genealogy խմբի անդամներին:

10:24 10.05.2015 | Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերվել է ճանաչված վիրաբույժի դին. shamshyan.com

Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի:

10:21 10.05.2015 | Դժբախտաբար պատերազմը շարունակվում է և դեռ շատ անելիք ունենք. Արկադի Ղուկասյան. yn.am

«Այսօր ժողովրդի դեմքերին ես երջանկություն եմ տեսնում, որովհետև մարդիկ հասկանում են, որ թեև դժվար էր, սակայն հասել ենք մեր նպատակին: Դժբախտաբար պատերազմը շարունակվում է և դեռ շատ անելիք ունենք»:

09:45 10.05.2015 | Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. shamshyan.com

Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի:

23:30 09.05.2015 | Ծանոթին 10 րոպեով ավտոմեքենա վստահելու հետևանքները

Մայիսի 7-ին, ժամը 14.00-ին, 1976 թ. ծնված Արմեն Հ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ իր ծանոթ Հակոբը ապրիլի 27-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ահարոնյան փողոցում նստել է իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և պատվիրել իրեն տեղափոխել Չարենցի փողոց, որտեղ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, 10 րոպեից վերադարձնելու պայմանով, վերցրել է ավտոմեքենան և հեռացել:

22:51 09.05.2015 | Եվա Ռիվաս. «Պատրաստ եմ միայնակ մայր լինել»

Ըստ Եվայի՝ դեռ չկա այն տղամարդը, ումից ցանկանում է երեխա ունենալ։ «Այդ երջանիկին ես շատ մանրակրկիտ եմ ընտրում։ Առայժմ չի հայտնվել արժանին։ Երբ հայտնվի, նրան միանգամից զույգ կպարգևեմ»,- ասաց նա։

22:30 09.05.2015 | Գյուղացին իր աշխատանքից օգուտ քաղել է ուզում

Գյուղացիները դժգոհ են. մսամթերքի ու կաթնամթերքի գինն, իրենց փոխարեն, վաճառողներն են որոշում:

21:42 09.05.2015 | Հռոմի պապը սովորում է բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա

Ամերիկյան «Harlem Globetrotters» բասկետբոլային ակումբը հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Բացի այն, որ նրանք Պապին անվանական վերնաշապիկ են նվիրել, սովորեցրել են նաև բասկետբոլի գնդակը պտտեցնել մատի վրա:

21:34 09.05.2015 | «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը:

21:30 09.05.2015 | Սարակապի հարս ու աղջիկ դույլով ջուր են կրում

1-րդ դարում մարդիկ նոր մոլորակներ են նվաճում, իսկ Սարակապի հարս ու աղջիկ դույլով ջուր են կրում,-Սարակապի ջրի խնդրի մասին խոսելիս ասել է համայնքապետ Արծրուն Խաչատրյանը:

21:30 09.05.2015 | Օրենբուրգի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Վարդենիսում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 8-ին, ժամը 21.00-ին, Վարդենիս քաղաքի Խաղաղության հրապարակից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Վահան Թ.-ն:

20:50 09.05.2015 | Զինվոր Արմեն Սաղյանը, որն անտեսելով կրակահերթերի տարափը, բաց դաշտից դուրս էր բերել իր հրամանատարի մարմինը՝ կպարգևատրվի

Անցած տարվա մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ փոխգնդապետ Գարիկ Բալայանը:

20:30 09.05.2015 | Ոսկու հանք էր գնացել հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 15.10-ին, Սոթքի ոսկու հանքի հանքախորշերից մեկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ին:

19:30 09.05.2015 | Տրակտորը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

Մայիսի 8-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1979 թ. ծնված Էդգար Ս.-ի վարած տրակտորը ժամը 15.00-ի սահմաններում Շամբ-Հարժիս ճանապարհի 5-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել:

18:30 09.05.2015 | Վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մայիսի 8-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ից մինչև ժ.16.00-ն ընկած ժամանակահատվածում 1990 թ. ծնված Հենրիկ Աթոյանի վարած «ՈՒԱԶ-69» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Եղեգնուտի անտառտնտեսության «Քեղուտ-թալա» կոչվող հանդամասում կողաշրջվել է:

  • Page 993 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 988
  • 989
  • 990
  • 991
  • 992
  • 993
  • 994
  • 995
  • 996
  • 997
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը