Քաղաքացի Ավետիք Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Երևան քաղաքի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Մ. Բ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վիճաբանության վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ինքն ու գործընկերները մեկնել են դեպքի վայր ու պարզել, որ քաղաքացի Հայկանուշ Հ.-ն և որդին՝ Գագիկ Մ.-ն, տանը վիճաբանում են: Իր օրինական պահանջներին Գագիկ Մ.-ն չի ենթարկվել, այդ պատճառով ոլորել Է վերջինիս ձեռքերն ու բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Փետրվարի 26-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99/1 շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել (1-ին և 2-րդ հարկերում). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) հատկանիշներով հետախուզվում է 1974 թ. ծնված Սերգեյ Գագիկի Մելքոնյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փետրվարի 25-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. փորձը կանխվել է, սակայն քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկյան Metallica ռոք-խումբն ալբոմ կթողարկի Փարիզի Bataclan դահլիճում կայացած համերգի ձայնագրությամբ: Ստացված միջոցները կտրամադրվեն Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից տուժածների եւ զոհերի ընտանիքների օգնությանը:
Հայաստանի երկու քաղաքացիների գնդակահարել են Մոսկվայի երկրամասի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ-ի` Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` գնահատելու Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում կարիքները։
Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ՝ հետևելով բոլոր միջազգային պարտավորություններին:
Կոկոսով վարսակե թխվածքաբլիթների բաղադրատոմսը:
Փետրվարի 25-ին, ժամը 21.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Անդրֆեդերացիայի փողոցի տներից մեկի բնակիչ Մ. Ղ.-ը (ծնվ. 1984 թ.), որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Թվում է, որ ջինսե կտորը երբեք դուրս չի գա նորաձևությունից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լուրջ հետաքրքրություններ Հայաստանը մյուս անդամների հետ գրեթե չունի, Բելառուսն ու Ղազախստանը նույնպես չունեն, Ռուսաստանն ու Ղազախստանը մի փոքր այլ են, և այլն: Այսինքն՝ ԵՏՄ-ն կապի միջոց է, իսկ կառուցվածքով Եվրամիության նման չէ, որովհետև գործընկերներից մեկը մեծացնում է իր ռազմական, տնտեսական միջոցները, իսկ մյուսները՝ ոչ: ԵՏՄ-ի մասին ընդհանուր խոսելն անիմաստ է, իսկ եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տեսանկյունից ենք նայում, ապա քաղաքական համագործակցություն է:
Այդ միաբանության անդամները բոլոր մարդկանց բաժանում են տգետների և նրանց, ովքեր իրազեկ են Մեծ գաղտնիքին: Միաբանության ծագման կապակցությամբ կան տարբեր վարկածներ. դա և հռոմեական արհեստակցական միություններն են, և խաչակիրները, և Սողոմոն թագավորի միաբանությունը, և, նույնիսկ, հայրիշխանական կրոնը:
Փետրվարի 24-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատան դիմաց տուն է այրվում:
Ռումինացի Օրտանսա Պասկարիուն հպարտանում է իր յուրօրինակ ժիլետով, որը գործել է սեփական մազերից: Օրտանսան իր թափված մազերը հավաքել է շուրջ 20 տարի, և, երբ հասկացել է, որ բավականաչափ հավաքվել է՝որոշել է դրանցից յուրահատուկ հագուստ պատրաստել:
2016 թվականի հունվարին ռուսական ManyChat մեսենջերը դարձել է 500 Startups աքսելերատորի ռեզիդենտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:
Երեկ` փետրվարի 23-ին SHAMSHYAN.com-ը Panorama.am մեր գործընկերների պատրաստած հոդվածն էր հրապաարակել, որտեղ նշվում էր, թե ինչպես են 4 երեխաները մնացել առանց ծնողների:
Ժնևում անցկացվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպված «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ազգային ծրագրի» ղեկավարների և կառավարիչների առաջին համաշխարհային հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 220 պատվիրակներ ամբողջ աշխարհից:
Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:
Ոստիկանությունը բացահայտել է անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը:
Հայկական ռեստորաններից մեկն ընդգրկվել է ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի լավագույն ռեստորանների հնգյակում, որոնց վարկանիշն է կազմել Travel.ru զբոսաշրջային ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերված այրված դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։
Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը Երևանն ընդգրկել է աշխարհի այն քաղաքների ցուցակում, որոնք առավել հարմարավետ են ապրելու տեսանկյունից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: